Աշոտ Բելուբեկյան
Աշոտ Բելուբեկյան | |
---|---|
Ծնվել է | 1909 |
Ծննդավայր | Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1982 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1939) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Աշոտ Արշակի Բելուբեկյան (1909, Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1982), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1959), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Բելուբեկյանը ծնվել է 1909 թվականին, Խանլարի շրջանի Գետաշեն գյուղում, արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է գյուղի յոթնամյա դպրոցում, այնուհետև սովորել և ավարտել է Գետաշենի զոոտեխնիկական տեխնիկումը։ Աշխատել է որպես դպրոցի տնօրեն։ Ապա տեղափոխվել է Երևան, ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին, 1936-1939 թվականներին, միաժամանակ վարել է Երևանի № 2 երեկոյան դպրոցի տնօրենի պաշտոնը։ Ինստիտուտն ավարտել է 1939 թվականին և աշխատանքի է անցել ՀԼԿԵՄ Երևանի քաղաքային կոմիտեում։ 1940-1941 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես հրահանգիչ[1]։
1941 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել է մինչև 1946 թվականը։ Գերմանա-խորհրդային պատերազմում որպես 47-րդ բանակի հակահետախուզական բաժնի աշխատակից, մասնակցել է Անդրկովկասյան, Կերչի, Սևծովյան, 1-ին և 2-րդ Բելոռուսական ռազմաճակատներում մղված մարտերին։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, «Խիզախության համար» և այլ մեդալներով[1]։
Բանակից զորացրվելուց հետո աշխատանքի է անցել ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեում, սկզբում որպես բաժնի վարիչի տեղակալ, հետո՝ բաժնի վարիչ։ 1949 թվականին աշխատել է ՀԽՍՀ ռադիոկոմիտեում որպես նախագահի տեղակալ և գլխավոր խմբագիր։ Քսանվեց տարի անընդմեջ, վարել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումի տնօրենի պաշտոնը։ 1971 թվականին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1959 թվականին նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում։ Պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀԼԿԵՄ Կենտկոմի, ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության, ՀԱՄԽ-ի պատվոգրերով։ 1978 թվականից Բելուբեկյանն անցել է անհատական թոշակի[1]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Բելուբեկյանը մահացել է 1982 թվականին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1959)
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- «Խիզախության համար» մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1909 ծնունդներ
- Գետաշեն գյուղում ծնվածներ
- 1982 մահեր
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժներ
- Հայ մանկավարժներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ