Անօդակյաց օրգանիզմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անօդակյաց օրգանիզմներ, անօդակյացներ, անաերոբներ (<հունական an-ժխտկան մասնիկ, aer-օդ և bios-կյանք), ազատ թթվածնի բացակայության պայմաններում ապրելու և զարգանալու ունակ միկրոօրգանիզմներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

արբերում են օբլիգատ կամ պարտադիր անօդակյացներ, որոնք զարգանումեն բացարձակ թթվածնազուրկ միջավայրում և թթվածնի հետ շփվելուց ոչնչանում են (հիմնականում՝ բակտերիաներ), և ֆակուլտատիվ կամ պայմանական անօդակյացներ, որոնք ունակ են աճելու նաև թթվածին պարունակող միջավայրում (բակտերիաներ, որոշ սնկեր, որդեր, միաբջջավորներ և այլն)։ «Անաերոբ» եզրույթն առաջարկել է Լուի Պաստյորը 1861-ին, երբ հայտնաբերել է կաթնաթթվային խմորման բակտերիաները։ Օբլիգատ Անոդյակաց օրգանիզմներ տարբեր ընտանիքների և ցեղերի բակտերիաներ են, տարբերվում են ձևերով (կոկեր, ցուպիկներ և այլն), որոշները շարժունակ են, առաջացնում են սպորներ։ Անօդակյաց օրգանիզմներ թիթեռ նա ծաղկավոր բույսերի արմատային պալարներում և հողում ազոտ են սևեռում, որոճող կենդանիների աղիներում՝ տարրալուծում բջջանյութը։ Դրանք բուսական մնացորդները մասնակիորեն քայքայելով՝ գոյացնում են տորֆ։ Իրենց կենսագործունեության համար էներգիա ստանում են ֆերմենտային համակարգերի օգնությամբ, որոնք օքսիդացնելով շաքարը, բջջանյութը և այլ սննդանյութեր, առաջացնում են թթուներ (քացախաթթու, կաթնաթթու, պրոպիոնաթթու), սպիրտ (էթիլային, բութիլային սպիրտ), ացետոն, մեթան և այլն։ Այս միացություններն իրենք նույնպես պարունակում են էներգիայի զգալի պաշար, որոնց հետագա օքսիդացումն ընթանում է ֆակուլտատիվ անօդակյաց օրգանիզմների միջոցով՝ ազատ թթվածնի մասնակցությամբ կամ օդակյացներով։ Անօդակյաց օրգանիզմներով ենթաշերտի տարրալուծման կենսընթացները կոչվում են խմորում, նեխում և այլն։ Միջավայրում թթվածնի անբավարարության դեպքում բարձրակարգ բույսերի հյուսվածքները, մկանային հյուսվածքը, նյարդաթելերը կարող են օգտագործել անօդակյաց գլիկոլիզի արդյունքում ստացված էներգիան։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անօդակյաց օրգանիզմները լայնորեն օգտագործվում են մանրէաբանական արդյունաբերական (սպիրտ, օրգանական թթուներ և այլ նյութեր արտադրելու համար), պանրագործության մեջ, կերերի սիլոսացման, կեղտաջրերի մաքրման ժամանակ։ Մի շարք անօդակյաց օրգանիզմները ախտածին են, հարուցում են կենդանիների և մարդկանց վարակիչ հիվանդություններ (բոտուլիզմ, կարկամախտ, գազային փտախտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։