Անտոն Միրանչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Միրանչուկ
ռուս.՝ Антон Андреевич Миранчук
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 17, 1995(1995-10-17)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Կուբանի Սլավյանսկ, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Օլիմպ (Կուբանի Սլավյանսկ)
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
2011—2015 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—մ.հ. Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 65 (17)
2016  Էստոնիա Լևադիա 30 (14)
Ազգային հավաքական
2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17)
2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 9 (0)
2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 1 (0)
2017—մ.հ. Ռուսաստան Ռուսաստան 11 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15 սեպտեմբերի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 10 սեպտեմբերի, 2019

Անտոն Անդրեևիչ Միրանչուկ (ռուս.՝ Антон Андреевич Миранчук, հոկտեմբերի 17, 1995(1995-10-17)[1], Կուբանի Սլավյանսկ, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի Լոկոմոտիվի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան։ 2017/18 մրցաշրջանի Ռուսաստանի առաջնության հաղթող, Ռուսաստանի գավաթի եռակի դափնեկիր, 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2018)։ Ալեքսեյ Միրանչուկի երկվորյակ եղբայրն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբանի ֆուտբոլի սան է։ Եղբոր հետ միասին սկսել է մարզվել հայրենի Կուբանի Սլավյանսկի «Օլիմպ» ֆուտբոլային ակումբում[2]։ Մի քանի տարի հետո եղբայրները տեղափոխվել են Մոսկվայի «Սպարտակ», որտեղ երկար չեն մնացել։ 2011 թվականին նրանք տեղափոխվել են «Լոկոմոտիվ»։ Անտոնը երկաթուղայինների կազմում նորամուտը կատարել է 2013 թվականի հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ «Ռոտոր» ակումբի դեմ խաղում[3]։ 2014/15 և 2015/16 մրցաշրջաններում մասնակցել է «Լոկոմոտիվի» մարզումներին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։

2016 թվականին վարձավճարով տեղափոխվել է Էստոնիայի «Լևադիա»։ Նրա նորամուտը Էստոնիայի առաջնությունում կայացել է ապրիլի 2-ին՝ «Նիմմե Կալյու» ակումբի դեմ խաղում[4]։ Իր հաջորդ խաղում նա խփել է հանդիպման հաղթական գոլը, իսկ երկրորդ խաղակեսի կեսերին հեռացվել է խաղադաշտից[5]։

Ռուսաստանի առաջնությունում նորամուտը կատարել է 2017 թվականի ապրիլի 9-ին՝ դուրս գալով փոխարինման «Ռոստովի» դեմ խաղում։ 2017 թվականի հոկտեմբերի 19-ին աչքի է ընկել գոլով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Շերիֆ» ակումբի դեմ խաղում (1:1)[6]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնը Ռուսաստանի հավաքականի կազմում Հարավային Կորեայի դեմ խաղում 2017 թվականին

2012 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի պատանեկան հավաքականի (մինչև 17 տարեկան) մարզչական շտաբը Դմիտրի Ուլյանովի գլխավորությամբ Միրանչուկին հրավիրել է մասնակցելու Գրանատկինի հուշամրցաշարին[7], որտեղ նրա թիմ դարձել է մրցաշարի հաղթող[8]։ Անտոն Միրանչուկը խաղացել է նաև Ռուսաստանի մինչև 18 և 19 տարեկանների պատանեկան հավաքականներում։

Ռուսաստանի հիմնական հավաքականի կազմում նորամուտը կատարել է 2017 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Հարավային Կորեայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ 2018 թվականի մայիսի 11-ին ընդգրկվել է հավաքականի ընդլայնված կազմում՝ մասնակցելու աշխարհի տնային առաջնությանը։ Ընդգրկվել է 2018 թվականի աշխարհի առաջնության վերջնական հայտացուցակում իր եղբոր՝ Ալեքսեյի հետ միասին, բայց մրցաշարի ընթացքում խաղադաշտ դուրս չի եկել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2018 թվականի հուլիսի 27) – հայրենական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և մարզական բարձր ձեռքբերումների համար[9]
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում – № 2 (2018/19)

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լոկոմոտիվ»

Ընդհանուր՝ 4 տիտղոս

«Լևադիա»
Ռուսաստանի պատանեկան հավաքական
  • Գրանատկինի հուշամրցաշարի հաղթող – 2013

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 15-ի տվյալներով

Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Լոկոմոտիվ Պրեմիեր Լիգա 2013/14 0 0 1 0 1 0
2014/15 0 0 0 0 0 0 0 0
2015/16 0 0 0 0 0 0 0 0
2016/17 3 0 0 0 3 0
2017/18 29 4 2 0 10 1 41 5
2018/19 25 11 8 4 6 1 39 16
2019/20 8 2 1 0 0 0 9 2
Ընդհանուր 65 17 12 4 16 2 93 23
  Էստոնիա Լևադիա Մեյստրիլիգա 2016 30 14 1 0 4 1 35 15
Ընդհանուր 30 14 1 0 4 1 35 15
Ամբողջ կարիերա 95 31 13 4 20 3 128 38

Ռուսաստանի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

219 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ

Ընդհանուր՝ 11 խաղ, 1 գոլ / 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 5 պարտություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Антон Миранчук: Готов уйти — чтобы вернуться!
  3. Отчёт о матче «Ротор» — «Локомотив»
  4. Отчёт о матче «Левадия» — «Нымме Калью»
  5. Чемпионат Эстонии. Антон Миранчук забил победный гол и получил красную карточку
  6. Шериф 1:1 Локомотив, Sportbox, 19 октября 2017.
  7. «Восемь игроков «Локо» вызваны в юношескую сборную 1995 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  8. «Игроки «Локо» - победители Мемориала Гранаткина!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  9. Распоряжение Президента Российской Федерации от 27 июля 2018 года № 200-рп «О награждении Почётной грамотой Президента Российской Федерации спортсменов и специалистов спортивной сборной команды Российской Федерации по футболу»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Միրանչուկ» հոդվածին։