Անտառային քնամոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային քնամոլ
Անտառային քնամոլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Քնամոլներ
Ցեղ Անտառային քնամոլներ
Տեսակ Անտառային քնամոլներ
Լատիներեն անվանում
Dryomys nitedula
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 584967
NCBI 55145

Անտառային քնամոլ (լատին․՝ Dryomys nitedula), քնամոլների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է 600-1950 մ բարձրություններում՝ հյուսիս և հարավ-արևելք, Վայքի անտառներում, Խոսրովի արգելոցում, հանդիպում է նաև Սևանի ավազանում, երբեմն՝ Արարատյան դաշտի այգիներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մինչև 110 մմ է, պոչինը՝ 113 մմ։ Գլուխն ու մեջքը դեղնաօքրայամոխրագույն են, պոչը՝ խավոտ հարդամոխրագույն։ Քթից դեպի ականջները և գլխի կողքերով անցնում են սև կամ վառ գորշաօքրայագույն շերտեր։ Հետևի վերջավորությունները զգալիորեն երկար են առջևիններից։ Բնակվում է փչակներում կամ բարակ ճյուղերից, խոտից ու տերևներից կառուցած կլորավուն բներում։ Բնադրում է ծառաբների կամ հաստ ճուղերի վրա, երբեմն՝ թփուտներում։ Գործունյա է մթնշաղին և գիշերը։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ընկույզներով, մրգերով, սերմերով, հատապտուղներով, տերևներով, երբեմն՝ միջատներով, թռչունների ձվերով ու ձագերով։ Ձմեռային քուն է մտնում սեպտեմբեր-ապրիլին։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է տարին 1-2 անգամ, ունենում մինչև 9 ձագ։ Երբեմն վնասում է այգեգործությանը։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաճարակային հիվանդությունների (տզային ուղեղաբորբ և լեպտոսպիրոզ) բնական փոխանցող է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։