Անջրդի հողեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անջրդի հողեր, բոհարներ (պարսկ.՝բոհար – գարուն), ոռոգվող երկրագործական շրջանների հողեր, որոնցում գյուղատնտեսական մշակաբույսերը մշակում են առանց ոռոգման (օգտագործվում է գարնանային տեղումների խոնավությունը)[1]։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոհարներում մշակում են առավել ցրտադիմացկուն հացահատիկային, տեխնիկական և կերային մշակաբույսերը։ Բերքատվությունը կախված է հիմնականում տեղումների քանակից ու ժամանակից և այլ պայմաններից։ Բոհարներում երկրագործությունն ունի տնտեսական մեծ նշանակություն, քանի որ հնարավոր է օգտագործել ոռոգման համար ոչ նպաստավոր հողահանդակները։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում տարածված են Միջին Ասիայում, Հարավային Ղազախստանում, Այսրկովկասում, Աֆղանստանում, Իրանում, Չինաստանու, Հնդկաստանում, Պակիստանում, Սուդանում, Թուրքիայում և այլ երկրներում։ Բոհարներում օգտագործում են գարնանանային խոնավության պաշարների կուտակման, պահպանման և օգտագործման համար ագրոտեխնիկական համալիր միջոցառումներ։

Հայաստանի Հանրապետության ընդհանուր հողագործության մոտ 30%-ն անջրդի է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։