Աննա Կարենինա (ֆիլմ, 1967)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Կարենինա
ռուս.՝ Анна Каренина
Երկիր ԽՍՀՄ
Ժանրվեպի էկրանավորում և դրամա
ՀիմքԱննա Կարենինա
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Զարխի
Սցենարի հեղինակՎասիլի Քաթանյան և Ալեքսանդր Զարխի
ԴերակատարներՏատյանա Սամոյլովա, Նիկոլայ Գրիցենկո, Յուրի Յակովլև, Իա Սավվինա, Մայա Պլիսեցկայա և Վասիլի Լանովոյ
ՕպերատորԼեոնիդ Կալաշնիկով
ԵրաժշտությունՌոդիոն Շչեդրին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն137 րոպե
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Կարենինա (այլ կիրառումներ)

Աննա Կարենինա (ռուս.՝ Анна Каренина), խորհրդային լիամետրաժ գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1967 թվականին, ռեժիսոր Ալեքսանդր Զարխիի կողմից։ Կինոնկարը Լև Տոլստոյի համանուն վեպի էկրանավորումն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պատմության հիմքում ընկած է ամուսնացած կնոջ՝ Աննա Կարենինայի և երիտասարդ սպա Ալեքսեյ Վրոնսկու սերը։ Աննան լքում է ընտանիքը՝ երջանկություն փնտրելով իր սիրած էակի մոտ։ Նա ստիպված էր դիմել իր կյանքի թերևս ամենալուրջ քայլին՝ բաժանվել որդուց։ Նրա նկատմամբ փոխվում է բարձրաշխարհիկ շրջապատի վերաբերմունքը և այդ ամենը ստորացնում ու ցավ է պատճառում գլխավոր հերոսուհուն։ Այդպես էլ երջանկություն չգտնելով և չհամակերպվելով իր վիճակի հետ, ֆիլմի վերջում Աննան նետվում է գնացքի տակ։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Տատյանա Սամոյլովա Աննա Կարենինա
Նիկոլայ Գրիցենկո Ալեքսեյ Կարենին
Վասիլի Լանովոյ Ալեքսեյ Վրոնսկի
Յուրի Յակովլև Ստիվա Օբլոնսկի
Բորիս Գոլդաև Կոնստանտին Լյովին
Իյա Սավվինա Դոլլի Օբլոնսկայա
Անաստասյա Վերտինսկայա Կիտտի Շչերբացկայա
Մայա Պլիսեցկայա Բեթսի Տվերսկայա
Լիդիա Սուխարևսկայա կոմսուհի Լիդիա Իվանովնա
Սոֆյա Պիլյավսկայա կոմսուհի Վրոնսկայա
Ելենա Տյապկինա իշխանուհի Մյագկայա
Վերա Բուռլակովա Աննուշկա, Աննայի աղախինը
Յուրի Վոլնցև Պետրիցկի

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Վասիլի Քաթանյան, Ալեքսանդր Զարխի սցենարիստ
Ալեքսանդր Զարխի ռեժիսոր
Լեոնիդ Կալաշնիկով օպերատոր
Ռոդիոն Շչեդրին կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են նախկինում ամուսիններ Տատյանա Սամոյլովան և Վասիլի Լանովոյը։
  • Ֆիլմը 1968 թվականին պետք է մասնակցեր Կաննի կինոփառատոնին, սակայն Ֆրանսիայում ուսանողական ընդհարումները խանգարեցին կինոփառատոնի բացմանը և այդպես էլ ֆիլմի եվրոպական ցուցադրությունը չկայացավ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Festival de Cannes: Anna Karenina». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.