Իա Սավվինա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իա Սավվինա (И́я Серге́евна Са́ввина 1936թ. մարտի 2, Վորոնեժ — 2011թ. օգոստոսի 27, Մոսկվա), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսաստանյան դերասանուհի: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990թ.): Սավվինան հայտնի դարձավ «Շնիկով տիկինը» (1960) ֆիլմում խաղացած գլխավոր դերի շնորհիվ: Հետագայում նրան հռչակ բերեցին «Ասյա Կլաչինայի պատմությունը» (1966), «Ծառայում էին երկու ընկեր» (1968), «Ավտոտնակ» (1979) ֆիլմերում նրա ստանձնած դերերը: