Տատյանա Սամոյլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տատյանա Սամոյլովա Եվգենևնա (ծնվել է 04․05․1934 թվականին, Լենինգրադում), սովետական կինոդերասանուհի։ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1963 թ.)։

1958 թվականին ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանը։ 1956 թվականից նկարահանվում է կինոյում։ Հայտնի է դարձել «Թռչում են կռունկները» (1957 թվական) կինոնկարում խաղացած Վերոնիկայի դերով (Կաննի Միջազգային XI դարի կինոփառատոնի մրցանակ)։ Նշանակալից է նաև Աննա Կարենինայի («Աննա Կարենինա», 1968 թվականի) դերը։ Այլ անձնավորումներից են՝ Տանյա («Չուղարկված նամակ», 1960 թվական), սովետական հետախույզ («Ալբա Ռեգիա», 1961 թվական, հունգարարական ֆիլմ), Սոնյա («Նրանք գնում էին Արևելք», 1964 թվական, իտալասովետական ֆիլմ)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png