Աննա-Մարիա Ալեքսանդրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա-Մարիա Ալեքսանդրի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝synchronized swimmer և լողորդ
Երկիր՝ Հունաստան և  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 15, 1997(1997-09-15) (26 տարեկան)
Ծննդավայր՝Ամարուսիոն, Amarusio Municipality, Հյուսիսային Աթենք, Ատիկա, Հունաստան[1]
170 սանտիմետր[2]
Քաշ՝48 կիլոգրամ[2]

 

Աննա-Մարիա Ալեքսանդրի (հուն․՝ Άννα-Μαρία Αλεξανδρή, գերմաներեն՝ Anna-Maria Alexandri. սեպտեմբերի 15, 1997(1997-09-15), Ամարուսիոն, Amarusio Municipality, Հյուսիսային Աթենք, Ատիկա, Հունաստան[1]), հունական ծագումով ավստրիացի սինխրոն լողորդուհի։ Կանանց զուգալողի մրցաձևում մասնակցել է 2016[3] և 2020 թվականների ամառային օլիմպիական խաղերին[4]։

2021-2023 թվականներին լողի աշխարհի առաջնություններում նվաճել է երեք[5], Եվրոպայի առաջնություններում՝ չորս մեդալ։ Եվս չորս մեդալ նվաճել է 2015 և 2023 թվականներին կայացած Եվրոպական խաղերում[6]։

Աննա-Մարիայի քույրերը՝ Էյրինի-Մարինան և Վասիլիկին, նույնպես գեղալողորդուհիներ են և երբեմն մրցումներում հանդես են գալիս միասին։

Միջազգային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2022 Բուդապեշտ, Հունգարիա  Բրոնզ Տեխնիկական զուգալող
2022 Բուդապեշտ, Հունգարիա  Բրոնզ Ազատ զուգալող
2023 Ֆուկուոկա, Ճապոնիա  Ոսկի Ազատ զուգալող
Եվրոպական խաղեր
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2015 Բաքու, Ադրբեջան  Արծաթ Զուգալող
2015 Բաքու, Ադրբեջան  Բրոնզ Մենալող
2023 Օսվենցիմ, Լեհաստան  Ոսկի Տեխնիկական զուգալող
2023 Օսվենցիմ, Լեհաստան  Ոսկի Ազատ զուգալող
Եվրոպայի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2021 Բուդապեշտ, Հունգարիա  Բրոնզ Տեխնիկական զուգալող
2021 Բուդապեշտ Հունգարիա  Բրոնզ Ազատ զուգալող
2022 Հռոմ Իտալիա  Արծաթ Տեխնիկական զուգալող
2022 Հռոմ Իտալիա  Արծաթ Ազատ զուգալող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.olympedia.org/athletes/129104
  2. 2,0 2,1 Olympedia — 2006.
  3. «Anna-Maria Alexandri». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Artistic Swimming ALEXANDRI Anna-Maria – Tokyo 2020 Olympics». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «Synchronschwestern Alexandri erobern WM-Gold» (գերմաներեն). 2023-07-20. Վերցված է 2023-07-20-ին.
  6. «Austrian duo win silver days after team-mates' accident». timesofmalta.com (անգլերեն). 2015-06-16. Վերցված է 2021-05-23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա-Մարիա Ալեքսանդրի» հոդվածին։