Անիբալե դե Գասպարիս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Անիբալե դե Գասպարիս | |
|---|---|
![]() աստղագետ |
|
| ԱԱՀ՝ | Անիբալե դե Գասպարիս |
| Ծննդյան օր՝ | 9.04.1819 |
| Վախճանի օր՝ | 21.03.1892 |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | իտալացի |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալ |
Անիբալե դե Գասպարիս (իտ.՝ Annibale de Gasparis, 9 ապրիլի 1819 — 21 մարտի 1892), իտալացի աստղագետ, ով 1864-ից 1889 թվականները հանդիսանում էր Կապոդիմոնտե աստղադիտարանի տնօրենը Նեապոլում:
1851 թվականին նա ստացել է Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալ:
| Հայտնաբերված աստերոիդները` 9 | |
|---|---|
| (10) Հիգեա | 12 ապրիլ 1849 |
| (11) Պաթենոպե | 11 մայիս 1850 |
| (13) Էգերիա | 2 նոյեմբեր 1850 |
| (15) Էվնոմիա | 29 հուլիս 1851 |
| (16) Փսիքե | 17 մարտ 1852 |
| (20) Մեսալիա | 19 սեպտեմբեր 1852 |
| (24) Ֆեմիս | 5 ապրիլ 1853 |
| (63) Աուսոնիա | 10 փետրվար 1861 |
| (83) Բեատրիս | 26 ապրիլ 1865 |
Նրա պատվին են անվանվել (4279) Դե Գասպարիս աստերոիդը, լուսնային խառնարան Գասպարիսը 30 կմ տրամագծով, ինչպես նաև մոտ 93 կմ երկարությամբ ճեղքվածքը խառնարանի մոտ:
