Անթիրինում մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անթիրինում մեծ
Անթիրինում մեծ
Անթիրինում մեծ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ջղախոտազգիներ (Plantaginaceae)
Տրիբա Antirrhineae
Ցեղ Շանբերան (Antirrhinum)
Տեսակ Անթիրինում մեծ (A. majus)
Միջազգային անվանում
Antirrhinum majus

Անթիրինում մեծը բազմամյա խոտաբույս է, որի ընձյուղների հիմնային մասը փայտանում է։ Տաք ձմեռների դեպքում տերևները չեն ցրտահարվում և բույսը հաջողությամբ ձմեռելով հաջորդ տարի առատորեն ծաղկում է։ Ցուրտ ձմռան դեպքում վերածվում է պայմանական միամյայի։ Ծաղիկները հավաքված են հասկանման ծաղկաբույրերում և ունեն ամենատարբեր գունավորում, հանդիպում են նաև երկգույն ծաղիկներ։ Պատկանում է խլածաղկազգիների ընտանիքին։ Լուսասեր է, բավականին ցրտադիմացկուն։ Գերադասում է կավաավազային, հումուսով հարուստ, խոնավ հողերը։ Չոր ու շոգ եղանակի ընթացքում առատ ոռոգման կարիք է զգում։ Բազմանում է սերմերով, հազվադեպ կտրոններով։ Սերմերը մարտի սկգբին ցանում են արկղերում, ծիլերը վերատնկելով ջերմոցի հողում։ Խորհուրդ է տրվում սածիլների գագաթը ծերատել, լավ թփակալելու համար։ Ծիլերը վատ են տանում խոնավության ավելցուկը։ Բաց գրունտ են տեղափոխում մայիսի կեսերին։ Այն վայրերում, որտեղ ձմեռները մեղմ են, բաց գրունտ են տեղափոխում նոյեմբերին' հաջորդ տարի վաղ ծաղկելու համար։ Օգտագործվում է ծաղկանոցներում, եզրաշերտերում, միքսբորդերներում, ինչպես նաև որպես կտրած ծաղիկ օգտագործելու համար։ Ամենուրեք լայն տարածում գտած և մասսայական կարգով օգտագործվող ծաղկատեսակ է։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթիրինում մեծ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթիրինում մեծ» հոդվածին։