Անդրեյ Խաչատուրյան (հոգեբույժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրեյ Խաչատուրյան (այլ կիրառումներ)
Անդրեյ Խաչատուրյան
Ծնվել էմարտի 4, 1949(1949-03-04) (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1972)
Մասնագիտությունհոգեբույժ և հոգեթերապևտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1998)
ԱշխատավայրԱկադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ

Անդրեյ Միքայելի Խաչատուրյան (մարտի 4, 1949(1949-03-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ, հոգեթերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (1999): Հայկական հոգեթերապևտիկական լիգայի նախագահ (2000):

Գրիգոր Արզումանյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Խաչատուրյանը ծնվել է 1949 թվականի մարտի 4-ին, Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1982 թվականից աշխատում է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, 1992 թվականից՝ Առողջապահության ազգային ինստիտուտում։ 1993 թվականին եղել է հոգեբուժության, հոգեթերապիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի ուսումնական մասի ղեկավար[1]։

Աշխատանքները վերաբերում են խանդի զառանցանքի ախտաբանական հատկանիշների, հոգեօրգանական համախտանիշի կառուցվածքային տարբերակների, հետվնասվածքային գերհույզային և հարմարվողական խանգարումների ուսումնասիրմանը։ Հեղինակ է «Ոչ պսիխոտիկ բնույթի խանգարումների համախտանիշային կառուցվածքը գանգուղեղային վնասվածքների հեռավոր շրջանում» (ռուսերեն, 1988) ուսումնական ձեռնարկի։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ հոգեբույժների ընկերակցության վարչության անդամ (1993)։
  • ՀՀ հոգեվերլուծական ընկերակցության անդամ (1994)։
  • Հոգեթերապևտների եվրոպական ընկերակցության անդամ (2000)։
  • Համաշխարհային առողջապահական կազմակերպության ուսումնական բաժանմունքի անդամ (2000)։
  • Հոգեկան առողջության եվրոպական կազմակերպության անդամ (2004)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 507։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Խաչատուրյան (հոգեբույժ)» հոդվածին։