Անդրեաս առաքյալի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեաս առաքյալի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
Արտաքին պատկերներ
Հուշարձանի լուսանկարը

Անդրեաս առաքյալի հուշարձան (ռուս.՝ Памятник Андрею Первозванному), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Նվիրված է Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկին, Պետրոս առաքյալի եղբորը և ոմն Հովնանի որդուն` Անդրեաս առաքյալին։ Հուշարձանը պատկերում է X-աձև (Անդրեևյան) խաչի վրա խաչված սուրբ Անդրեաս առաքյալին` ի հիշատակ բռնադատված բանտարկյալների, որոնք կառուցել են Մոսկվայի անվան ջրանցքը, և այդ տեղում եղել է նրանց ընդհանուր գերեզմանը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը տեղադրվել է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին, սուրբ Անդրեաս առաքյալի հիշատակման օրը` Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի 76-րդ կիլոմետրին։ Տեղադրման նախաձեռնողներն են երգչուհի Վիկա Ցիգանովան և նրա ամուսինը` բանաստեղծ, երգահան, դիզայներ Վադիմ Ցիգանովը[1]` Խիմկի քաղաքային օկրուգի վարչակազմի և նրա ղեկավար Վ. Վ. Ստրելչենկոյի ակտիվ մասնակցությամբ։ Արձանը օծել է Դոլգոպրուդնի-Խիմկիի օկրուգի եկեղեցիների վանահայր Վլադիմիրը (Դենիսով)[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

X-աձև (Անդրեևյան) խաչի վրա խաչված է սուրբ Անդրեաս առաքյալը։ Պատվանդանին փակցված տախտակի վրա արված է հետևյալ մակագրությունը. «Սուրբ Անդրեաս առաքյալ։ Բարեգործներ` Ժիլենկովներ Միխայիլ և Մարիա, Ժիլենկով Վալերի, Իվանովա Նատալյա»։ Դրանից ներքև` պատվանդանի հիմքում կարմիր տառերով արված է հետևյալ մակագրությունը. «Այս անտառում տեղակայված էին բռնադատվածների ճամբարները, որոնք կառուցում էին Մոսկվայի անվան ջրանցքը... Այստեղ էլ նրանք թաղվել են...»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Памятник Апостолу Андрею Первозванному в Москве». unplaces.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. «Андрей Первозванный у МКАД».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]