Անահիտի մեհյան (Մուշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անահիտի մեհյան (այլ կիրառումներ)

Անահիտի մեհյան, Անահիտ դիցուհուն նվիրված հայկական հեթանոսական տաճար Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Մուշ քաղաքից հյուսիս-արևելք, Ծիրնկատար լեռան վրա։ Այժմ գտնվում է Թուրքիայի Մուշի մարզում[1]։

Ըստ ավանդության այս մեհյանում էր դրված եղել Անահիտի արձանը։ Մեհյանը կործանել է տվել Գրիգոր Լուսավորիչը և այդ տարածքը նվիրվել Մշո Սուրբ Առաքելոց վանքին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 18, էջեր 18 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։