Անակրեոնյան բանաստեղծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անակրեոնյան բանաստեղծություն, հին հունական քնարերգության մեջ տարածված բանաստեղծության տեսակ, որն աչքի էր ընկնում իր կենսուրախ բովանդակությամբ, գովերգում էր կյանքի վայելքները (սեր, գինի, զգայական հաճույքներ)[1]։

Տերմինը ծագել է նշանավոր բանաստեղծ Անակրեոնի (հին հուն.՝ Ἀνακρέων , մ.թ.ա. 6-5-րդ դարեր) անունից, ում դեռևս անտիկ աշխարհում շատ բանաստեղծներ են հետևել (պահպանվել է նրանց երգերի ժողովածուն «Անակրեոնտիկա» վերնագրով)։ Անակրեոնյան պոեզիան հետևորդներ է ունեցել 18-19-րդ դդ. արևմտաեվրոպական և ռուսական գրականության մեջ։ Անհոգ կյանքի և զգայական վայելքի մոտիվները որոշ տարածում գտան նաև 19-րդ դարի 50-60-ական թթ. հայ պոեզիայում (Գևորգ Միրիմանյանի «Հայոց աղջիկներ» երգը, Ռափայել Պատկանյանի «Հայոց գինի», «Ուսանողի երգ» և այլ բանաստեղծություններ)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս», էջ 14-15։