Անակրեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անակրեոն
հին հունարեն՝ Ἀνακρέων
Ծնվել էմոտ մ. թ. ա. 570[1]
ԾննդավայրTeos, Konak, Իզմիրի մարզ, Թուրքիա[1]
Վախճանվել էմոտ մ. թ. ա. 485[1]
Վախճանի վայրTeos, Konak, Իզմիրի մարզ, Թուրքիա[1]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, էպիգրամաների հեղինակ և Hofmeister
Լեզուհին հունարեն
Անակրեոն Վիքիդարանում
 Anacreon Վիքիպահեստում

Անակրեոն (հին հունարեն՝ Ἀνακρέων, մոտ մ. թ. ա. 570[1], Teos, Konak, Իզմիրի մարզ, Թուրքիա[1] - մոտ մ. թ. ա. 485[1], Teos, Konak, Իզմիրի մարզ, Թուրքիա[1]), հին հույն բանաստեղծ։

Անակրեոնը ծնվել է Թեոս կղզում։ Նրա մասին հներից մեկը գրել է հետևյալ էպիգրամը. «Դու քո ողջ կյանքն, օ՜, զվարթ ծերուկ, նվիրեցիր երեք աստծու՝ Էրոսին, մուսաներին և Բաքոսին»։

Ապրել է ճոխության, լիության մեջ, տիրանների պալատում, սկզբում Սամոս կղզում, Պոլիկրատես բռնապետի ապարանքում, ապա՝ Աթենքի բռնապետ Հիպպարքոսի մոտ, իսկ նրա մահից հետո տեղափոխվել է Թեսալիա։ Բռնապետները սիրել են նրա երգերը, որոնց մեջ բանաստեղծը ներբողել է պալատական ճոխությունը և բռնապետների վայելքը։ Անակրեոնը մեռել է 85 տարեկան հասակում։

Անակրեոնի երգերը կազմել են հինգ գիրք, որոնցից շատ քիչ բան է հասել մեզ։ Նրա երգերը մեծ մասամբ էրոտիկ բնույթ են կրում, բայց գրել է նաև էլեգիաներ, էպիգրամներ և նույնիսկ հիմներ, երբեմն նաև արամիտ երգեր։ Սերը և գինին կազմել են նրա երգերի հիմնական մոտիվը։ Անակրեոնը, հակառակ Ալքայոսի, չի սիրել կռիվ, արյունահեղություն, արկածներ, այլ՝ խաղաղ կյանք, զգայական հաճույք, վայելք. «Ես չեմ սիրում գինու բաժակի առաջ ականջ դնել արյունալի պատերազմների, խռովությունների, լսել աղմկալի զրույցներ։ Ինձ համար հաճելին նա է, ով խնջույքի միջոցին փառաբանում է Աֆրոդիտեին, Էրոսին և Մուսային։ Տվեք ինձ Հոմերոսի քնարը, բայց առանց արյունաներկ լարերի, բերե՛ք ինձ բաժակներ, որոնց վրա իշխում է խնջույքների օրենքը»[2]։

Ես հայելի կուզեմ լինել,
Որ իմ մեջը դու նայես,
Կամ պատմուճան կուզեմ լինել,
Որ ինձ հագիդ դու կրես։

Երբ մարմինդ լվանում ես,
Կուզեմ, որ ես ջուր լինեմ,
Կուզեմ, որ երբ քեզ օծում են,
Անուշահոտ խեժ լինեմ։

Կուզեմ լինել կրծքակապդ,
Վզիդ՝ գոհար, անգին ակ,
Կուզեմ լինել ոտնամանդ,
Որ ինձ կոխ տաս ոտիդ տակ։ (Թարգ. Հարություն Թումանյան)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 85. — ISBN 978-2-221-06888-5
  2. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմության. Երևան: «Լույս». էջ 120-121.
  3. . «Գեղարվեստ», թիվ 1. 1908. էջ 66. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անակրեոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անակրեոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 361