Այծակն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այծակն
Aegilops speltoides
Aegilops speltoides Tausch
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Հացածաղկավորներ
Ընտանիք Հացազգիներ
Ցեղ Այծակն
Լատիներեն անվանում
Aegilops
Հոմանիշներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 182534
NCBI 4480
EOL 108016

IPNI17369

Այծակն (լատ.՝ Aegilops), քարախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 20-25, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ այծակն ցցամազ (A. tauschii), այծակն գլանաձև (A. cylindrica), այծակն եռաքիստ (A. triaristata), այծակն սովորական (A. trivialis) և այլն։

Ձևաբանություն[խմբագրել]

Արմատային համակարգը փնջաձև է։ Ցողունը ծղոտ է, բարձ.՝ 20-50 սմ, տերևները՝ գծանշտարաձև։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, պտուղը՝ հատիկ։ Ծաղկում են գարնանը և ամռան սկզբին։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

ՀՀ-ում հայտնի է 8 տեսակ՝ այծակն ցցամազ (A. tauschii), այծակն գլանաձև (A. cylindrica), այծակն եռաքիստ (A. triaristata), այծակն սովորական (A. trivialis) և այլն։ Տարածված է Արարատի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում (500-2150 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, դաշտերում, դրանց միջնակներում, ճամփեզրերին, աղբոտ վայրերում։ Ցորենի մոտ ազգակիցն է. էվոլյուցիայի ընթացքում մասնակցել է ցորենի տեսակների առաջացմանը։

Այծակն հաստը (A. crassa) հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png