Այդան Օզոգուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այդան Օզոգուզ
թուրքերեն՝ Aydan Özoğuz
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Համբուրգի համալսարան (1994)
Գիտական աստիճան՝ Magister Artium? (1994)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Թուրքերը Գերմանիայում
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մայիսի 31, 1967(1967-05-31)[1][2] (56 տարեկան)
Ծննդավայր Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն  Գերմանիա և  Թուրքիա
Ի ծնե անուն թուրքերեն՝ Aydan Saliha Özoğuz
Ամուսին Michael Neumann?
 
Կայք՝ oezoguz.de
 
Պարգևներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի խաչ

Այդան Օզոգուզ (գերմ.՝ Aydan Özoğuz,մայիսի 31, 1967(1967-05-31)[1][2], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), թուրքական ծագում ունեցող գերմանացի քաղաքական գործիչ։ 2009 թվականից եղել է Բունդեսթագի անդամ՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից։ 2011 թվականին ընտրվել է վերջինիս նախագահի տեղակալ։ Զբաղեցնում է դաշնային կանցլերի գերատեսչությունում և ներգաղթի, փախստականների, ինտեգրման հարցերով հանձնակատարի պաշտոններում նախարարի պաշտոնները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի մայիսի 31-ին Համբուրգում՝ էթնիկ թուրքերի ընտանիքում, որոնք 1958 թվականին տեղափոխվել են Գերմանիա։ Մեծացել է Համբուրգ-Լոքշտեդթում։ 1989 թվականին ստացել է Գերմանիայի քաղաքացիություն։ Նա ունի երկու եղբայր՝ Յավուզը և Գյուրհանը։

1986 թվականին ավարտել է դպրոցը։ 1994 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։ Համբուրգի համալսարանում սովորելու ժամանակ եղել է Համբուրգում թուրքական ուսանողների հասարակության անդամ և երկու տարի զբաղեցրեալ է նախագահի պաշտոնը։

1994 թվականից աշխատել է «Քյորբերի» հիմնադարամում։ Բունդեսթագում ընտրվելուց հետո կորցրել է հիմնադրամում զբաղեցրած իր պաշտոնը։

2001 թվականից մինչև 2008 թվականը եղել է Համբուրգի խորհրդարանի անդամ։ Զբաղեցրել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության միգրացիոն քաղաքականության խորհրդարանական խմբի նախագահի պաշտոնը և ընդգրկված է եղել ներքին գործերի, ընտանիքի և հանրագրերի կոմիտեներում։

2004 թվականին մտել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, դարձել է առաջին թրքուհին, որն ընտրվել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնում։

2009 թվականին ընտրվել է Բունդեսթագի անդամ։ Ընդգրկվել է ընտանիքի, տարեցների, կանանց և երիտասարդների հարցերով կոմիտեում։ 2010 թվականի մարտի 2-ին կուսակցության խորհրդարանական խումբը Այդան Օզոգուզին նշանակել է ինտեգրման հարցերով կոմիսար։

2013 թվականին կրկին ընտրվել է խորհրդարանում։ Նա այդ տարի եղել է 11 էթնիկ թուրքերից և 7 թրքուհիներից մեկը, որոնք ընտրվել են Բունդեսթագում։

2013 թվականի դեկտեմբերի 16-ին նշանակվել է ներգաղթի, փախստականների և ինտեգրման կոմիսար։ Նա դարձել է Գերմանիայի Դաշնային կառավարության կազմում ընդգրկված առաջին թուրքուհին և առաջին մուսուլմանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի աղջիկ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այդան Օզոգուզ» հոդվածին։