Ամուկտա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամուկտա
Տեսակկղզի
Երկիր ԱՄՆ
Վարչատարածքային միավորԱլյասկա
Մասն էAndreanof Islands?
Մակերես75 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Ամուկտա (անգլ.՝ Amukta), Չորսբլրակային կղզիներից ամենաարևմտյանը։ Տեղակայված է Սիգուամ կղզուց արևելք։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուկտան Չորսբլրակային կղզիներից ամենաարևմտյանն է։ Ամենաբարձր կետը 1055 մ է ծովի մակարդակից (Ամուկտա հրաբուխ)։ Կղզին լեռնային է, պատված է տունդրային բնորոշ բուսականությամբ, մամուռներով, քարաքոսերով և պտերներով։

Կլիման կղզու վրա սառը ծովային է, հաճախակի մառախուղներով և տեղումներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1768 թվականին կղզին հայտնաբերել են «Սուրբ Պավել» նավի ռուս նավաստիները[1]։ 1867 թվականին վաճառվել է ԱՄՆ֊ին Ալյասկայի հետ միասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ալեուտյան կղզիներ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամուկտա (կղզի)» հոդվածին։