Աղջե կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Երևանում։ Կոչվել է 20-րդ դարի սկզբի սասունցի ֆիդայիԱղջեի անունով։ Ունեցել է շտաբ։ 1989-1994 թվականներին ջոկատը մասնակցել է ՀՀԱրարատի (Երասխ), Գորիսի (Կոռնիձոր, Խնձորեսկ, Խոզնավար), Տավուշի (Բերդ, Ներքին Կարմիր), Իջևանի (Սևքար), Նոյեմբերյանի (Ոսկեպար) և Արցախի ՀանրապետությանՄարտակերտի (Չափար, Գետավան, Վանք, Սարսանգի ջրամբար), Աղդամի, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Մ. Սարուխանյանը (ընդհանուր հրամանատար), Ա. Աղաջանյանը, Մ. Մնացականյանը, շտաբի պետ՝ Գ. Գրիգորյանը։ Ջոկատից զոհվել է 6 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։