Ահմեդ Համդի Թանփընար գրականության թանգարան-գրադարան
Ահմեդ Համդի Թանփընար գրականության թանգարան-գրադարան | |
---|---|
Տեսակ | թանգարան, արխիվ, գրականության թանգարան և գրադարան |
Երկիր | Թուրքիա[1] |
Տեղագրություն | Ֆաթիհ և Ստամբուլի մարզ |
Վայր | Գյուլհանե այգի և Procession Kiosk? |
Պատկանում է | Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարություն |
Հիմնադրվել է | նոյեմբերի 12, 2011 |
Ահմեդ Համդի Թանփընար գրականության թանգարան-գրադարանը (թուրքերեն՝ Ahmet Hamdi Tanpınar Edebiyat Müze Kütüphanesi) գրական թանգարան և արխիվ է` նվիրված թուրքական գրականությանը։ Անվանակոչվել է թուրք վիպասան և էսսեիստ Ահմեդ Համդի Թանփընարի (1901-1962) անունով։ Թանգարանը գտնվում է Ստամբուլում և հիմնվել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից։ Բացվել է 2011 թվականի նոյեմբերի 12-ին[2][3][4][5]։
Թանգարանը տեղակայված է երկհարկանի 19-րդ դարի պատմական շենքում, դրսի պատերը նայում են Գյուլհանե այգուն, որը պատկանում է Թոփքափը ամրոցին[4][5][6][7][8]։ Այն օգտագործվել է Օսմանյան սուլթանների կողմից որպես ենիչերի զինվորներին ընդունելության վայր[6][8]։ Շինությունը տեղակայված է Բարձր դռան դիմաց[6]։ 1910-ական թվականներից այն օգտագործվել է որպես Գեղեցիկ արվեստների ասոցիացիայի կենտրոն[8]։ 1928-1930 թվականի վերջը այն ծառայել է որպես թուրքերենին և թուրքական գրականությանը նվիրված հանդիպումների վայր[6][7][8]։
Գետնահարկում տեղակայված են նախասրահն ու երկու սենյակներ[8]։ Առաջին հարկում են գտնվում նախկին արքայական սենյակը, երկու այլ սրահ և երեք սենյակ[8]։ Գետնահարկը նախագծված է որպես սրճարան[4] և կոչվում է «Գրողների սրճարան». այստեղ ցուցադրվում են մրցանակներ ստացած գրական գործեր[2][3]։ Վերին հարկերի հատուկ սենյակներ նվիրված են ստամբուլցի ավելի քան 50 հեղինակների գործերի, տեղադրված են նրանից որոշների կիսանդրիները[3], որոնցից են Ահմեդ Նեդիմը (1681-1730), Յահյա Քեմալ Բեյաթլըն (1884-1958), Նազըմ Հիքմեթը (1902-1963), Նեջիփ Ֆազըլ Քիսաքյուրեքը (1904-1983), Ազիզ Նեսինը (1915-1995), Օրհան Փամուքը (ծնվ.` 1952), Այսե Քուլինը (ծնվ.` 1941), Զյուլֆյու Լիվանելին (ծնվ.` 1946), Դողան Հըզլանը (ծնվ. 1937)[6][8][9]: Թանգարանը նաև տարբեր հեղինակների քննարկումների[9], բանաստեղծական ներկայացումների, գրական պարգևատրումների արարողությունների և գրելու վարպետության դասերի անցկացման վայր է[6][7]։ Թանգարանի գրադարանն ունի ավելի քան 8.000 գիրք, ներառյալ մոտավորապես 1.000 գիրք Ստամբուլի մասին, ինչպես նաև` 100-ից ավելի պարբերականներ` գրականության և արվեստի այլ ճյուղերի վերաբերյալ[2][3][4][6][8]։ Թանգարանում անց են կացվում ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ[8]։ Իր տեսակի մեջ այն չորրորդ թանգարանն է Թուրքիայում` Անկարայի, Ադանայի և Դիարբեքիրի գրականության թանգարաններից հետո[2]
Թանգարանը բաց է ամեն աշխատանքային օր, տեղական ժամանակով 10:00-19:00[6]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ահմեդ Արիֆ գրականության թանգարան-գրադարան, Դիարբեքիր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «İstanbul's Tanpınar Literature Museum-Library opens». Today's Zaman. 2011 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Ahmet Hamdi Tanpınar Edebiyat Müzesi açıldı». Sabah (Turkish). 2011 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Tanpınar Edebiyat Müzesi açıldı». Haber 7 (Turkish). 2011 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 «İstanbul Ahmet Hamdi Tanpınar Edebiyat Müze Kütüphanesi 12 Kasım 2011 Cumartesi günü, saat 16.00'da, Açılıyor» (Turkish). T.C. Kültür ve Turizm Bkanalığı. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Tanpınar museum and library: Shrine for Turkish literature». Hürriyet Daily News. 2014 թ․ փետրվարի 21. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Ahmet Hamdi Tanpınar Edebiyat Müze Kütüphanesi» (Turkish). Edebiyat Kültür. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 Inan, Faysal. «Ahmet Hamdi Tanpınar Edebiyat Müze Kütüphanesi» (Turkish). Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 9,0 9,1 «Abdurrahim Karakoç Tanpınar Müzesi'nde anılıyor». Zaman (Turkish). 2014 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)