Բարձր դուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարձր դուռ, Օսմանյան կայսրության կառավարության (այսինքն՝ մեծ վեզիրի գրասենյակի և դիվանատան) պաշտոնական անվանումը եվրոպական դիվանագիտական փաստաթղթերում և գրականության մեջ մինչև 1923 թվականին թուրքական հանրապետության հռչակումը։ Բարձր դուռ անվանումը թուրքերեն՝ Փաշա քափըսը (փաշայի դուռ) և արաբերեն՝ Բաբ-ը-ալի (բարձրագույն հաստատություն, բառացի՝ բարձրագույն դուռ) արտահայտությունների ոչ ճիշտ թարգմանությունն է։ Օգտագործվել են նաև՝ Օսմանյան դուռ, Փայլուն դուռ ձևերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png