Ահաբեկչություն Կվետտայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահաբեկչություն Կվետտայում
Տեսակահաբեկչական ակտ և ահաբեկչական հարձակում պայթյունով
ՏեղադրանքԿվետտա
Տարեթիվօգոստոսի 8, 2016
Զոհվածներ70 ± 10 մարդ
Վիրավորներ100 ± 50
 August 2016 Quetta attacks Վիքիպահեստում

Ահաբեկչություն Կվետտայում (անգլ.՝ Quetta attacks), ահաբեկչական գործողություն Պակիստանի Կվետտա քաղաքում, որը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 8-ին։ Այդ օրը մահապարտները հարձակվեցին Կվետտայի պետական հիվանդանոցի վրա` իրենց հետ ունենալով պայթուցիկ սարք և զինամթերք[1][2] և նախնական տվյալներով վիրավորվել էր ավելի քան 130 մարդ[3]։ Մահացածները հիմնականում եղել են իրավաբաններ, ովքեր գտնվում էին Կվետտայի հիվանդանոց, քանի որ մինչ այդ հիվանդանոց էր տեղափոխվել իրավաբան Բիլալ Անվար Քասին։ Վերջինս սպանվել էր անհայտ մարդասպանի կողմից[4]։ Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը դրվում է այնպիսի իսլամիստական խմբավորումների վրա, ինչպիսիք են Ջամաթ ուլ Ահրարը և ԻԼԻՊը։ Գործողության արդյունքում մահացել է ավելի քան 93 մարդ, 120-ը` վիրավորվել[5][6][7]։

Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը[8][9], ԱՄՆ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջոշ Էրնսթը[10], Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին[11] և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել են ահաբեկչական ակտը[12]։ Պակիստանի և Մեծ Բրիտանիայի կրիկետի ազգային հավաքականները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։ Բոլոր խաղացողները կրել են սև թևկապ` ի սատար զոհվածների հիշատակին[13]։

Facebook սոցիալական կայքը ակտիվացրել է «Facebook Safety Check» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս մարդկանց կայքում ցույց տալու, որ իրենք ապահով վայրում են գտնվում[14]։

Ահաբեկչության պատասխանատուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվ Պակիստանի թալիբները, և ԻԼԻՊը իր վրա է վերցրել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը։ Անգամ ԻԼԻՊը հայտարարել է, որ ահաբեկչական գործողությունը իրականացվել է «Պակիստանի ոստիկանության և պաշտպանության նախարարության սանձարձակ գործողությունների դեմ»[15][16][17]։

Այդուհանդերձ, Ջամաթ ուլ Ահրար խմբավորումը, որը թալիբանի պակիստանյան ճյուղի ահաբեկչական խմբավորումներից է, նույնպես իր վրա է վերցրել հոսպիտալի վրա հարձակման պատասխանատվությունը[18][19]։ Խմբավորումը սպառնում է, որ նոր ահաբեկչություններ տեղի կունենան, մինչև «իսլամական արմատական կարգեր չհաստատվեն Պակիստանում»[20]։

Երկրում եռօրյա սուգ էր հայտարարվել։ Պակիստանի դեսպանատներում բացվել էին սգո մատյաններ, որտեղ ցավակցական գրառումներ են կատարել աշխարհի մի շարք երկրների ղեկավարներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Death toll in Quetta civil hospital blast soars to 74 - Pakistan - Dunya News». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «Quetta blast: Another victim dies, death toll rises to 74 | ARY NEWS». arynews.tv. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  3. Mann, Tanveer (2016 թ․ օգոստոսի 8). «93 mourners dead after bomb explodes at hospital in Pakistan». metro.co.uk. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  4. «55 killed, over 100 injured in blast at hospital in Pakistan's Quetta». The Times of India. 2016 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  5. Dua, Ruchi (2016 թ․ օգոստոսի 8). «93 killed, over 120 injured in bomb attack at hospital in Pakistan's Quetta». Indiatoday.in. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «Pakistan hospital blast kills up to 93, at least 120 injured». RT News. 2016 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  7. Mann, Tanveer (2016 թ․ օգոստոսի 8). «93 mourners dead after bomb explodes at hospital in Pakistan». Metro News. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  8. «Pakistan: Ban condemns 'appalling' terrorist attack at hospital in Quetta». UN News Center. 2016 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  9. Ayaz Gul (2016 թ․ օգոստոսի 8). «Suicide Blast At Pakistani Hospital Kills Dozens». The Voice of America. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  10. «The Latest: White House Condemns Quetta Hospital Bombing». ABC News. 2016 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  11. «Afghan president telephones PM Nawaz, conveys condolence on Quetta tragedy - The Express Tribune» (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  12. «France condemns Quetta attack, expresses solidarity». Samaa TV. 2016 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  13. Sport, Dawn (2016 թ․ օգոստոսի 11). «Pakistan, England observe minute of silence for Quetta blast victims». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  14. «Pakistan hospital bomb attack kills dozens in Quetta». BBC News. 2016 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  15. Correspondent, The Newspaper's Staff (2016 թ․ օգոստոսի 9). «Quetta in a daze after massacre». Dawn. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  16. «Taliban and ISIS both claim Quetta hospital suicide bombing». 2016 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  17. «RAW-backed LeJ, TTP may have attacked Quetta». www.thenews.com.pk. The News Int. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  18. Aamir Iqbal (2016 թ․ օգոստոսի 8). «Suicide blast claimed by Taliban faction in Pakistan claims at least 64 lives». The Washington Post. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  19. Syed Ali Shah (2016 թ․ օգոստոսի 8). «70 dead as blast hits Quetta Civil Hospital after lawyer's killing». Dawn News. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  20. «Pakistani Taliban faction claims responsibility for Quetta hospital bomb blast that killed 75». Indian Express. 2016 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]