Կենդանիները հիվանդանում են ճառագայթասնկերով վարակված կերից։ Մարդու մոտ վարակի ուղիները բերանի խոռոչը և շնչառության օրգաններն են։ Հիվանդությունը արտահայտվում է ծնոտոսկրի, նրա շրջապատի փափուկ հյուսվածքների, պարանոցի, երբեմն՝ թոքերի, թոքամզի, մաշկի, աղիքների և այլ օրգանների վրա՝ ուռուցիքների առաջացմամբ։
Ուռուցքները փափկում են, թարախակալվում և քայքայում օրգաններն ու հյուսվածքները։ Արտադրված թարախը հարուստ է ճառագայթասնկերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 231)։