Հարուցիչ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածը կենսաբանական ազդակի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Վիրուս (երկիմաստության փարատում)։

Հարուցիչ կամ վիրուսը (լատիներեն՝ virus, որը նշանակում է թույն) մի ենթամանրադիտակային վարակային ազդակ է, որն ունակ չի տեր բջիջից դուրս աճի կամ բազմանա: Հարուցիչները վարակում են բոլոր բջիջային կյանքի տեսակներին,[1] Երկրագնդի մոտավորապես բոլոր էկոսիստեմում են գտնվում[2] և մոլորակի վրայի ամենաառատ կենսաբանական էությունն են կազմում:[3] Առաջին ճանաչված հարուցիչը ծխախոտի խճանկարի հարուցիչն էր, որը հայնաբերվեց Մարտինուս Բեյջերինքի կողմից 1898 թվականին,[4] և մինչ այժմ ավելի քան 5,000 հարուցիչների տեսակներ են մանրամասորեն նկարագրվել[5], դրանով հանդերձ, որ հարուցիչների ամենաշատ տեսակները դեռ չեն հայտնաբերվել:[6] Հարուցիչների ուսումնասիրությունը հարուցչաբանություն է կոչվում, և մանրէակենսաբանության ճյուղերից է:

Հարուցիչները երկու կամ երեք մասերից են բաղկացած՝ բոլոր հարուցիչները ունեն գեներ, որոնք ԴՆԹ-ից կամ ՌՆԹ-ից են կազմված՝ երկար մոլեկուլներ, որոնք ծագումաբանական տեղեկություն են կրում. բոլորն ունեն սպիտակուցե երեսապատում, որը պաշտպանում է այս գեները. և որոշներն ունեն մի ճարպե թաղանթ, որն ընդգրկում է նրանց երբ բջիջից դուրս են գտնվում: Հարուցիչները տարբերվում են ձևով՝ հասարակ պարուրաձևից և քսանկողմանուց մինչ ավելի բարդ կառուցվածքներ: Նրանք բակտերիաների չափի մոտ 1/100-րդն են:[7] Հարուցիչների սկզբունքները անհայտ են՝ նրանցից որոշները կարելի է պլազմիդներից--ԴՆԹ-ի մասնիկներ, որ կարող են բջիջների մեջ շարժվել-- զարգացած լինեն, ուրիշները կարելի է բակտերիաներից զարգացած լինեն: Էվյոլուցիայի մեջ, հարուցիչները հորիզոնական գենի փոխադրման կարևոր միջոցներից են:[8]

Մարտինուս Բեյջերինքը իր լաբորատորիայում 1921 թվականին

Հարուցիչները շատ ճանապարհներով են տարածվում. բույսերի հարուցիչները փախանցվում են բույսից բույս այն միջատների միջոցով, որոնք սնվում են բուսահյութից, ինչպիսին են բույսոջիլները, իսկ անասնական հարուցիչները փոխանցվում են արնախում միջատների միջոցով: Այսպիսի հիվանդությունաբեր օրգանիզմները կոչվում են փոխանցողներ: Գրիպի հարուցիչները հազալով և փռշտալով են տարածվում, իսկ աղեստամոքսաբորբի նորոհարուցիչը ֆակելա-բերանային ուղով է տարածվում, երբ աղտոտում է ձեռքերը, ուտելիքը կամ ջուրը: Ռոտահարուցիչները ընհանրապես երեխաների հետ ուղիղ շփումից են փոխանցվում: ՄԻԱՎ-ը մի քանի հարուցիչներից մեկն է, որ սեռական հարաբերության միջոցով է փոխանցվում:

Ոչ բոլոր հարուցիչներն են հիվանդության պատճառ դառնում, քանի որ շատ հարուցիչներ բազմանում են առանց վարակված օրգանիցմին որևե տեսանելի վնաս պատճառելու: Որոշ հարուցիչներ ինչպես լյարդաբորբ B կարող են կյանքի ընթացքի կամ քրոնիկական վարակներ առաջացնել, և անկախ տիրոջ պաշտպանական մեխանիզմների շարունակում են մարմնում կրկնապատկվել: Սակայն, անասունների միջև հարուցչային վարակները ընդհանրապես իմունային պատասխանի պատճառ են դառնում, որը կարող է բոլորովին ոչնչացնել հարուցիչը: Այս իմունային պատասխանները կարող են նաև պատվաստանյութերի միջոցով առաջացվել, որոնք կյանքի ընթացքի անընկալություն են առաջացնում հարուցչային վարակի դիմաց: Բակտերիաների նման միկրոօրգանիզմները նաև հարուցչային վարակների դիմաց պաշտպանություններ ունեն, ինչպիսին են սահմանափակում ձևափոխում համակարգերը: Անտիբիոտիկները հարուցիչների վրա ոչ մի ազդեցություն չունեն, իսկ հակահարուցչային դեղեր են ստեղծվել կյանքի սպառնացող և ավելի փոխր վարակների բուժման համար: