Խուղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խուղակ, ֆիստուլա (լատ. fistula — խողովակ), ախտաբանական հաղորդակցություն որևէ օրգանի, մարմնի խոռոչի, հիվանդության օջախի ու մարմնի մակերևույթի միջև։ Սովորաբար ունենում է նեղ խողովակի տեսք, էպիթելային հյուսվածքով կամ գրանուլացիաներով ծածկված, մշտական արտադրությամբ (թարախ, լորձ, լեղի, մեզ, կղանքային զանգված)։ Լինում է բնածին (օրինակ, պորտային խուղակ), զարգացման արատների դեպքում, և ձեռքբերովի քրոնիկական բորբոքային պրոցեսների (օրինակ, օստիոմիելիտ), ուռուցքների, վնասվածքների դեպքում։ Բուժումը, որպես կանոն, վիրաբուժական է։

Արհեստական խուղակները վիրահատությունների հետևանք են։ Կարող են միացնել դատարկ օրգանները և կոչվել ներքին խուղակ կամ անաստամոզներ՝ բերանակցումներ (օրինակ, գաստրոէնտերոանաստամոզները ստամոքսի ելքի սպիական սեղմման դեպքում)։ Արտաքին խուղակ ստոմաներ, ստեղծում են հիվանդների արհեստական սնուցման կամ մեզի, կղանքի դատարկման նպատակով (օրինակ, ցիստոստոման՝ միզածորանի ուռուցքի դեպքում մեզը դատարկելու համար)։ Արտաքին խուղակի դեպքում հարկավոր է հատուկ խնամք, խուղակի շրջակա մաշկի գրգռումը և վարակումը կանխելու նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png