Ակիս Ցոխաձոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակիս Ցոխաձոպուլոս
 
Կուսակցություն՝ Համահունական սոցիալիստական շարժում
Կրթություն՝ Մյունխենի տեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 31, 1939(1939-07-31)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Վախճանի օր օգոստոսի 27, 2021(2021-08-27)[1] (82 տարեկան)
Վախճանի վայր Աթենք, Հունաստան[1]
Թաղված Աթենքի առաջին գերեզմանատուն[2][3][4]
Քաղաքացիություն  Հունաստան
Ամուսին VickyStamati? և Gudrun Moldenhauer?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ

Ակիս Ցոխաձոպուլոս (հուն․՝ Άκης Τσοχατζόπουλος, լրիվ անունը Ապոստոլոս-Աթանասիոս Ցոխաձոպուլոս, հուլիսի 31, 1939(1939-07-31), Աթենք, Հունաստան - օգոստոսի 27, 2021(2021-08-27)[1], Աթենք, Հունաստան[1]), հույն քաղաքական գործիչ, «Համահունական սոցիալիստական շարժում» կուսակցության հիմնադիրներից մեկը։ Զբաղեցրել է մի քանի նախարարական պաշտոններ։ Կոռուպցիոն սկանդալից հետո ազատազրկման պատիժ է կրել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիս Ցոխաձոպուլոսը ծնվել է 1939 թվականին Աթենքում, բայց մեծացել է Սալոնիկում, որտեղ 1940 թվականին տեղափոխվել է նրա ընտանիքը։ Նրա հայրը Ստամբուլից էր, մայրը՝ Յաննինայից։ Երիտասարդության տարիներին նա պրոֆեսիոնալ բասկետբոլ է խաղացել։ Երկու տարի (1953 և 1954 թվականներին) խաղացել է ՊԱՈԿ ակումբում։ Ավելի ուշ նա սովորել է Մյունխենի տեխնիկական համալսարանում, դարձել է ինժեներական գիտությունների դոկտոր (1964) և տնտեսագետ (1967): Նա աշխատել է Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և Իտալիայի շինարարական նախագծերի վրա։ Գերմանիայում նա անցկացրել է 16 տարի՝ 1959-1975 թվականներին, ապա վերադարձել Հունաստան։ 1968 թվականին ռազմական խունտան արգելել է նրան մուտք գործել երկիր և զրկել Հունաստանի քաղաքացիությունից։

Անձանական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին նա ամուսնացել է գերմանացի կնոջ՝ Գուդրուն Մոլդենգաուերի հետ։ Ունեցել է դուստր և որդի։ 2004 թվականին նա կրկին ամուսնացել է Վասիլիկա Ստամատիի հետ[5]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիս Ցոխաձոպուլոսը 2000 թվականին, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը:

1968 թվականին Ակիս Ցոխաձոպուլոսը Ֆրանկֆուրտում հանդիպել է Անդրեաս Պապանդրեուի հետ, իսկ 1970 թվականին դարձել է Համահունական ազատագրական շարժման անդամ։ Նա «Համահունական սոցիալիստական շարժում» կուսակցության հիմնադիր անդամներից էր։ Այդ ժամանակվանից նա մասնակցել է կուսակցության գործադիր մարմինների աշխատանքներին։ 1990-1994 թվականներին նա եղել է «Համահունական սոցիալիստական շարժում» կուսակցության Կենտկոմի քարտուղար, իսկ 1995 թվականին ընտրվել է Սոցիալիստական կուսակցության փոխնախագահ։

1981 թվականի ընտրություններում առաջին անգամ հունական խորհրդարան է ընտրվել «Համահունական սոցիալիստական շարժում» ցուցակներով։ 1985-2004 թվականներին Սալոնիկի առաջին ընտրատարածքից վերընտրվել է պատգամավոր։ Նա հրաժարվել է մասնակցել 2007 և 2009 թվականների ընտրություններին, չնայած որ կուսակցության ցուցակում զբաղեցնում էր 7-րդ տեղը։

1995 թվականին Ակիս Ցոխաձոպուլոսը դարձել է Հունաստանի փոխվարչապետ Անդրեաս Պապանդրեուի հիվանդության տարիներին։ Այս պաշտոնում նա ներկայացրել է Հունաստանը Մադրիդում Եվրամիության անդամ երկրների գագաթնաժողովին։

Սկանդալներ և քրեական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 30-ին «Կատիմերինի» և «Պրոտո Թեմա» թերթերը տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ Ցոխաձոպուլոսի կինը Հունաստանի 3842/2010 «արդարության վերականգնման և հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց երեք օր առաջ Դիոնիսիա Արեոպագիտա փողոցում ձեռք է բերել մոտ մեկ միլիոն արժողությամբ տուն օֆշորային ընկերության միջոցով։ Հետաքննությունը պարզել է նաև, որ ընկերության սեփականատերերից մեկը TORCASO Investments Ltd-ն ներգրավված է եղել Վատոպեդի վանքի շրջակայքում անշարժ գույքի հետ կապված կոռուպցիոն սկանդալի մեջ։ Հունիսի 1-ին Աթենքի ընդհանուր իրավասության դատարանի դատախազը նախաձեռնել է ֆինանսական հանցագործությունների հետաքննություն։ Հունիսի 7-ին Ակիս Ցոխաձոպուլոսը խնդրել է դադարեցնել իր անդամակցությունը կուսակցությանը։

2011 թվականի մարտի 18-ին գերմանական «Der Spiegel» ամսագիրը Ցոխաձոպուլոս անունով նույնպես մասնակցում էր Ferrostaal-ի գործարքին 2010 թվականի փետրվարին։ Այս հրապարակման համար Ակիս Ցոխաձոպուլոսը դատական հայց է ներկայացրել ընդդեմ հրապարակման։

2011 թվականի մարտի 31-ին սկսվել է հետաքննություն՝ հայտնաբերված 178 միլիոն եվրոյի ավանդի վերաբերյալ[6]։ Հետաքննությունը պետք է պարզեր, թե արդյո՞ք այդ միջոցները օրինականորեն կուտակվել են, և արդյո՞ք հարկերը վճարվել են[7]։

2011 թվականի ապրիլի սկզբին հրապարակվել են տվյալներ Ակիս Ցոխաձոպուլոսին Ferrolstaal ընկերության ներկայացուցիչների կողմից սուզանավերի վաճառքի նախօրեին կաշառքի փոխանցման մասին[8]։ Ապրիլի 11-ին այս սկանդալի ծավալումից հետո Ցոխաձոպուլոսը վտարվել է «Համահունական սոցիալիստական շարժում» կուսակցությունից[9]։ 2011 թվականի ապրիլի 28-ին Հունաստանի խորհրդարանի 226 անդամներ քվեարկել են հետաքննության համար հատուկ կոմիտեի ստեղծման և գերմանական սուզանավերի մատակարարման դեպքում Ցոխաձոպուլոսին քրեական պատասխանատվության ենթարկելու օգտին[10]։

2013 թվականի հոկտեմբերի 7-ին նա մեղավոր է ճանաչվել բոլոր կետերով, իսկ հաջորդ օրը դատապարտվել է առավելագույն 20 տարվա ազատազրկման։

Նախարարական պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ազգային պաշտպանության նախարար Ակիս Ցոխաձոպուլոսի հետ, 2000 թվական, հուլիսի 7

Ցոխաձոպուլոսը իր գործոնեության ընթացքում զբաղեցրել է նախարարական հետևյալ պաշտոնները.

  • Հասարակական աշխատանքների նախարար (1981-1985)
  • Կառավարության նախագահության հարցերով նախարար (1985-1987)
  • Ներքին գործերի նախարար (1987-1989)
  • Տրանսպորտի և կապի նախարար (1989-1990) (կոալիցիոն կառավարություն)
  • Ներքին գործերի նախարար (1993-1995)
  • Ազգային պաշտպանության նախարար (1996-2001)
  • Զարգացման հարցերով նախարար (2001-2004)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Η Καθημερινή, Ī Kathīmerinī (հուն.) — 1919. — ISSN 1108-9792
  2. https://cityportal.gr/akis-tsochatzopoylos-tin-triti-sto-a-nekrotafeio-i-kideia-i-anakoinosi-toy-kinal/
  3. https://www.vradini.gr/akis-tsochatzopoulos-sto-a-nekrotafeio-tin-triti-i-kideia-tou/
  4. https://www.ethnos.gr/politiki/171643_akis-tsohatzopoylos-tin-triti-i-kideia-toy-sto-nekrotafeio
  5. Εις σάρκα μίαν ο Ακης Τσοχατζόπουλος και η Βίκυ Σταμάτη Արխիվացված 2010-05-09 Wayback Machine, in.gr, 12 Ιουλίου 2004, ανακτήθηκε στις 14 Νοεμβρίου 2009.
  6. Λ. ΣΤΑΥΡΟΠΟΥΛΟΣ Ψάχνουν τον «γαλάζιο» πρώην υπουργό με τα 178 εκατ. ευρώ, 30/03/2011, То Вима
  7. «Έκπληξη» Τσοχατζόπουλου για τον έλεγχο του πόθεν έσχες, 31-03-11, Катимерини Արխիվացված 2012-08-04 archive.today
  8. «Πώς τα έκανες έτσι βρε Άκη», 5/4/2011, real.gr
  9. [«[https://web.archive.org/web/20111003072146/http://portal.kathimerini.gr/4dcgi/_w_articles_kathbreak_1_03/04/2011_386059 Արխիվացված է] Հոկտեմբեր 3, 2011 Wayback Machine-ի միջոցով: Στη Δικαιοσύνη προσφεύγει ο Τσοχατζόπουλος για δημοσίευμα εφημερίδας, 03-04-11, Катимерини». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն) Արխիվացված է Հոկտեմբեր 3, 2011 Wayback Machine-ի միջոցով: Στη Δικαιοσύνη προσφεύγει ο Τσοχατζόπουλος για δημοσίευμα εφημερίδας, 03-04-11, Катимерини]
  10. Parliament probe of ex-minister, 28-04-2011, ana-mpa

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]