Ալոտրոպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամանդը և գրաֆիտը ածխածնի ալոտրոպ ձևափոխություններ են։

Ալոտրոպիա է (հուն․ αλλος (ալոս), այլ, և τροπος (տրոպոս), ձև, հատկություն) կոչվում միևնույն քիմիական էլեմենտի մի քանի պարզ նյութերի ձևով գոյություն ունենալու երևույթը։ Միևնույն էլեմենտից կազմված պարզ նյութերը կոչվում են այն էլեմենտի ալոտրոպ ձևափոխություններ։

Օրինակ, ածխածին էլեմենտի երկու ամենատարածված ալոտրոպ ձևափոխություններն են ադամանդը և գրաֆիտը։ Ադամանդում և գրաֆիտում ածխածնի ատոմները շարված են միմյանց նկատմամբ տարբեր բյուրեղային դասավորվածությամբ։

Ալոտրոպիան վերաբերում է միայն միևնույն քիմիական էլեմենտի տաբեր պարզ նյութերի գոյակցությանը միևնո՛ւյն ֆազային վիճակում (պինդ մարմին, հեղուկ, գազ)։ Նյութի ֆազային անցումները չեն համարվում ալոտրոպ ձևափոխություններ։ Որոշ էլեմենտների մոտ ալոտրոպ ձևափոխությունները պահպանում են նույն քիմիական բանաձևը նյութի տարբեր վիճակներում։ Օրինակ, թթվածնի երկու ալոտրոպ ձևափոխությունները (O2 և օզոն, O3) կարող են պահպանել ալոտրոպիան պինդ մարմնային, հեղուկ և գազային վիճակներում։ Որոշ էլեմենտներ էլ չեն պահպանում ալոտրոպիան ֆազային անցումների ժամանակ։ Օրինակ, ֆոսֆորը ունի տարբեր ալոտրոպ ձևափոխություններ պինդ մարմնային վիճակում, սակայն հեղուկի անցնելիս բոլորն էլ անցնում են P4 ձևին։

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիայի անգլերեն հոդվածը