Ալիս Սափրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիս Սափրիչ
ֆր.՝ Alice Sapritch
Ծնվել էհուլիսի 29, 1916(1916-07-29)[1][2][3][…]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էմարտի 24, 1990(1990-03-24)[1][2][3][…] (73 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 6-րդ շրջան, Փարիզ[4]
ԿրթությունՌենե Սիմոնի դրամատիկական կուրսեր
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և կինոդերասանուհի

Ալիս Ֆրանգյուլի[5] Սափրիչ (Ալիս Սափրիչյան, ֆր.՝ Alice Sapritch, հուլիսի 29, 1916(1916-07-29)[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մարտի 24, 1990(1990-03-24)[1][2][3][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[4]), հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Սափրիչը ծնվել է Կոստանդնուպոլսի Օրթագյուղ թաղամասում, մանկությունն անցել է Կոստանդնուպոլսում։ 13 տարեկան հասակում ընտանիքի հետ մեկնել է Բրյուսել, որտեղ ավարտել է դպրոցը։ Այնուհետև միայնակ մեկնել է Փարիզ, որտեղ թատրոնում և կինոյում խաղացել է փոքր դերեր։ Ընդունվել է Cours Simon թատրոն, այնուհետև՝ Փարիզի դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիա։ Առաջին դերը եղել է Շեքսպիրի «Համլետ» ներկայացման մեջ Գերտրուդի դերը։ 1950 թվականին ամուսնացել է ֆրանսիացի փաստաբան, դերասան, ռեժիսոր Գիյոմ Անոտոյի հետ (ամուսնալուծվել են 1970 թվականին)[6]։ Ֆիլմերում դեբյուտը եղել է 1950 թվականին, երբ նկարահանվել է Գիյոմ Անոտոյի «Le Tampon du capiston» ֆիլմում։ Աշխատել է Ռոբեր Օսեյնի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Ժերար Ուրիի և այլ ռեժիսորների հետ։ «Ինքնահավանը» ֆիլմում խաղացել է հայտնի դերասաններ Իվ Մոնտանի և Լուի դը Ֆյունեսի հետ։ Խաղացել է Միշել Ժերարի և Միշել Գալաբրյուի խմբերում։ 1950-1989 թվականներին խաղացել է շուրջ 70 դերեր։ Կյանքի վերջին տարիներին մարմնավորել է դրամատիկական դերեր։ Վերջին անգամ բեմ է բարձրացել 1989 թվականին Կատարինա Մեդիչիի դերով։ Որպես երգչուհի ձայնագրել է ձայնասկավառակներ, գրել է ինքնակենսագրական գրքեր և 1 վեպ, հանդես է եկել ռադիոյով[7]։

Սերտ կապված է եղել Ֆրանսիայի հայկական համայնքի հետ, ակտիվ մասնակցել է նրա գործունեությանը[8][9]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 7 d'Or-ի «Լավագույն կոմիկական դերասանուհի» մրցանակ (L'Affaire Marie Besnardֆիլմում դերակատարման համար), 1986

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1990 թվականին Փարիզում։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Fichier des personnes décédées
  5. Saratikyan, Shushan. «Մեծանուն Հայեր». www.haymard.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  6. «Témoins en relation avec l'assassinat de Robert Denoël: Guillaume Hanoteau». www.thyssens.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  7. «Alice Sapritch, Biographie». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  8. Baghdasaryan, Aram. «AV Production - Ալիս Սափրիչ». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  9. «Alice Sapritch». Evene.fr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Սափրիչ» հոդվածին։