Ալիշեր Նավոիի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիշեր Նավոիի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Բարձրություն4,5 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն

Ալիշեր Նավոիի հուշարձան (ռուս.՝ Памятник Алишеру Навои, ուզբ.՝ Alisher Navoiy haykali), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ուզբեկ բանաստեղծ, մտածող և պետական գործիչ Ալիշեր Նավոիին (1441-1501)։ Հուշարձանը տեղադրվել է 2002 թվականի նոյեմբերին` Սերպուխովյան հրապարակի պուրակում, որը նայում է Սադովոյե կոլցո փողոցին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը պատրաստվել է Ուզբեկստանում և Ուզբեկստանի կառավարության ու Տաշքենդի քաղաքային վարչակազմի կողմից որպես նվեր փոխանցվել է Ռուսաստանի մայրաքաղաքին։ Հուշակոթողի հեղինակներն են ուզբեկ հայտնի քանդակագործ Ռավշան Միրթաջիևը և ռուս ճարտարապետներ Ալեքսանդր Կուզմինն ու Իգոր Վոսկրեսենսկին։ 2002 թվականի օգոստոսի 15-ին քանդակը ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվա[1]։ Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են Մոսկվայի այն ժամանակվա քաղաքապետ Յուրի Լուժկովը և Ուզբեկստանի կառավարության անդամները։

Ելույթ ունենալով արարողության ժամանակ` Յուրի Լուժկովը շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի իշխանություններին Ռուսաստանի մայրաքաղաքին մատուցած հրաշալի նվերի համար։ «Ալիշեր Նավոին ապրել ու աշխատել է հին օրերում, բայց նրա աշխատանքն այսօր էլ այժմեական է և մշտապես կմա այդպիսին»,- ասել է քաղաքապետը[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիշեր Նավոիի բրոնզե հուշարձանի բարձրությունը 4,5 մետր է։ Բանաստեղծի պատկերաքանդակը տեղադրված է գրանիտե բարձր պատվանդանին։ Քանդակագործ Ռավշան Միրթաջիևը նրան պատկերել է ազգային տարազով և սեփական բանաստեղծությունները ոգեշնչված կարդալիս[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Памятник Алишеру Навои».
  2. «В Москве открылся памятник Алишеру Навои».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]