Ալեքսեյ Լեոնով
Ալեքսեյ Լեոնով (ռուս.՝ Алексей Архипович Леонов) (ծն. Լիստվյանկա, 1934 թ. մայիսի 30), նախկին խորհրդային տիեզերագնաց, այժմ գործարար։ Պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած մարդը։
«Վոսխոդ 2» [խմբագրել]
1957 թ. ավարտել է Չուգուևի ռազմաօդային ուսումնարանը։ 1960 թ. տիեզերք թռչելու համար ընտրված առաջին 20 օդաչուների շարքում էր։ 1965 թ. մարտի 18-ին Պավել Բելյաևի հետ առաջին անգամ տիեզերք է թռչել «Վոսխոդ 2» տիեզերանավով (ընդհանուր տևողությունը՝ 26 ժամ)։ Այս ընթացքում էլ 12 րոպե տևողոթյամբ դուրս է եկել բաց տիեզերք։
1968 թ. ընտրվել է Սոյուզ նախագծին մասնակցելու համար. վերջինիս նպատակն էր առաջին անգամ Լուսնի շուրջը պտույտ գործելը։ Սակայն փորձնական ծրագրերը ձախողվում և 1968 թ. դեկտեմբերին ամերիկացիներն հաջողում է «Ապոլո 8» տիեզերանավով առաջինը հասնել Լուսին։
«Սոյուզ 19» [խմբագրել]
Երկրորդ և վերջին թռիչքը Լեոնովը կատարել է «Սոյուզ 19»-ով՝ «Ապոլո-Սոյուզ փորձնական թռիչք» նախագծի շրջանակում։ 1975 թ. հուլիսի 15-ին տիեզերք է դուրս գալիս «Սոյուզ 19»-ը և միանում ամերիկյան «Ապոլո» կապսուլին։ Սա առաջին երկու տարբեր պետությունների տիեզերակայանների առաջին համակցումն էր։
Ներկայում [խմբագրել]
1976-1991 թթ. Լեոնովը Յուրի Գագարինի անվնան տիեզերագնացիների նախապատրաստման կենտրոնի ղեկավարն էր։ Ներկայում աշխատում է ռուսական բանկում որպես խորհրդատու։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսեյ Լեոնով կատեգորիայում։ |