Ալեքսանդր Օնիշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Օնիշչենկո
Ծնվել էհուլիսի 17, 1957(1957-07-17)[1] (66 տարեկան)
ԾննդավայրՉեռնիգով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
 Alexandr Oniščenko Վիքիպահեստում

Ալեքսանդր Օնիշչենկո (ուկրաիներեն՝ Александр Онищенко, հուլիսի 17, 1957(1957-07-17)[1], Չեռնիգով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Պրահայում բնակվող ուկրաինացի նկարիչ։ Հայտնի է իր կենսունակ տպավորիչ նկարներով։ Օնիշչենկոյի աշխատանքները ցուցադրվում են Եվրոպայում և ԱՄՆ-ում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Օնիշչենկոն ծնվել է 1957 թվականին Չերնիգովում։ Գեղարվեստական աջակցություն ստացել է վաղ տարիքից հորից։ 1979 թվականին ավարտել է Կիևի արվեստի ինստիտուտը, դարձել Ռուսաստանի արվեստի միության անդամ։

Խորհրդային Միության տարիներին Օնիշչենկոն և բազմաթիվ այլ երիտասարդ արվեստագետներ ապստամբել և ձևավորել են արվեստագետների անօրինական միություն, որը տեղակայված էր Ելեցկի վանքում[2]։

Ալեքսանդր Օնիշչենկոյի Galerie Jakubská պատկերասրահը Պրահայում

1981 թվականին Օնիշչենկոն իր մի քանի գործընկերների հետ միասին տեղափոխվեցին Սիբիրի Օմսկ քաղաք։ Վեց տարի «ինքնաարտաքսումից» հետո` 1987 թվականին վերադարձել է Ուկրաինա։ Խորհրդային Միության փլուզումից տարիներ առաջ աճող քաղաքական տագնապից փախչելով՝ Օնիշչենկոն, նախքան 1991 թվականին Պրահայում հաստատվելը, ապրել է Հարավսլավիայում։

Հայտնի Չարլզ կամրջի վրա տարիներ շարունակ նկարելուց հետո Օնիշչենկոն այնպիսի հաջողություն է ունեցել, որ 1994 թվականին Պրահայի Հին քաղաք կոչվող հատվածում բացել է իր սեփական պատկերասրահը՝ Galerie Jakubska[3][4]:

Օնիշչենկոն բնակվում է Պրահայում, համարվում է քաղաքի հեղինակավոր արվեստագետներից մեկը, որն արժանացել է Ֆրանց Կաֆկայի մրցանակի, Մասարիկի Գիտությունների ակադեմիայի մրցանակի։

Օնիշենկոն սև կտավի վրա ստեղծագործում է յուրահատուկ տեխնիկայով։ Նրա աշխատանքները նոր իմպրեսիոնիստական ուղղվածություն ունեն, ինչը չպետք է շփոթել նեոիմպրեսիոնիզմի հետ։ Ստեղծագործություններում մուգ տոներին փոխարինում են բաց երանգները՝ ընգծելով գունային կոնտրաստը։ Ուշագրավ են Պրահայի տեսարաններ պատկերող կտավները, որոնք արված են թռչնի թռիչքի բարձրությունից՝ Պրահայի տանիքներից։

2017 թվականին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Օնիշչենկոյի իմպրեսիոնիստական աշխատանքների անհատական ցուցահանդեսը[5][6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alexandr Onishenko, New Impressionism, 2007 Catalogue Galerie Jakubská, Prague, Czech Republic 2007.
  • Alexandr Onishenko, 2006 Catalogue, Galerie Jakubská, Prague, Czech Republic 2006.
  • The Secret of the Black Canvas, Galerie Jakubská, Prague, Czech Republic 2004 ISBN 80-903382-1-6.
  • The Secret of the Black Canvas, Film Documentary, Flightprod, Dir. Bronislava Janečková 2000.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. The Secret of the Black Canvas, Galerie Jakubská, Prague, Czech Republic 2004 ISBN 80-903382-1-6
  3. «NEW IMPRESSIONISM: Galerie Jakubska Prague». www.galeriejakubska.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. «Gallery Jakubska Alexandr Onishenko». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. «Ալեքսանդր Օնիշենկոյի աշխատանքները՝ Սարյանի տուն-թանգարանում - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. «Ալեքսանդր Օնիշչենկոյի անհատական ցուցահանդեսը Սարյանի տուն-թանգարանում». armenpress.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Օնիշչենկո» հոդվածին։