Ալեքսանդր Մորոզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մորոզով
Ծնվել էմայիսի 17 (29), 1835
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 28 (դեկտեմբերի 11), 1904 (69 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1863)
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
 Alexander Ivanovich Morozov Վիքիպահեստում

Ալեքսանդր Իվանովիչ Մորոզով (ռուս.՝ Александр Иванович Морозов, 17 (29) մայիսի, 1835, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն – 28 նոյեմբերի (11 դեկտեմբերի), 1904, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ժանրային գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, «տասնչորսի խռովության» մասնակից, Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի հիմնադիրներից մեկը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գյուղական անվճար դպրոց» (1865), Տրետյակովյան պատկերասրահ

Ալեքսանդր Մորոզովը ծնվել է 1835 թվականի մայիսի 17-ին (նոր տոմարով՝ մայիսի 29) Սանկտ Պետերբուրգում, նկարչի ընտանիքում։ 1851 թվականից սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում։ 1861 թվականին արժանացել է փոքր ոսկե մեդալի «Հանգիստ խոտհարքում» (ռուս.՝ «Отдых на сенокосе»

1863 թվականին ավարտելով ակադեմիական դասընթացը՝ Ալեքսանդր Մորոզովն ստացել է դասային նկարչի կոչում, իսկ մեկ տարի անց «Եկեղեցուց դուրս գալը, գավառում» (ռուս.՝ «Выход из церкви, в провинции», Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) նկարի համար արժանացել է ակադեմիկոսի կոչման։

Ալեքսանդր Մորոզովի նշանակալի աշխատանքների շարքում են «Գյուղական անվճար դպրոց» (ռուս.՝ «Сельская бесплатная школа», 1872, Տրետյակովյան պատկերասրահ) և «Հրդեհից հետո» (ռուս.՝ «После пожара», 1888) նկարները։

Սանկտ Պետերբուրգում անցկացված ակադեմիական ցուցահանդեսներում հանրության ուշադրությանն են արժանացել Ալեքսանդր Մորոզովի ստեղծած մի շարք դիմանկարներ՝ արված յուղաներկերով (օրինակ՝ երիտասարդ կոմս Ապրակսինի ու տիկին Կորնիլովիչի դիմանկարները) ու ջրաներկով։ Մի որոշ ժամանակ Ալեքսանդր Մորոզովը նկարչության դասեր է տվել Գեղարվեստի խրախուսման միության դպրոցում[3]։

Ալեքսանդր Մորոզովը մահացել է 1904 թվականի դեկտեմբերի 11-ին (նոր տոմարով՝ դեկտեմբերի 24) Սանկտ Պետերբուրգում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Морозов Александр Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Морозов Александр Иванович / Гл. ред. А.М. Прохоров. — Большая советская энциклопедия (В 30 томах). Изд. 3-е. — М: «Советская Энциклопедия», 1974. — Т. 16: «Мёзия — Моршанск». — С. 579. — 616 с. — 629 000 экз.
  3. Морозов, Александр Иванович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Морозов Александр Иванович. Биография и творчество художника на Artonline.ru». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  • Морозов, Александр Иванович в библиотеке «Старатель»
  • «Морозов Александр Иванович в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մորոզով» հոդվածին։