Ալեքսանդր Իվաննիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Իվաննիկով
Ծնվել էմարտի 28, 1955(1955-03-28)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 9, 2013(2013-12-09) (58 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ

Ալեքսանդր Գեննադիևիչ Իվաննիկով (ռուս.՝ Александр Геннадьевич Ива́нников, մարտի 28, 1955(1955-03-28), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 9, 2013(2013-12-09), Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Իվաննիկովը ծնվել է Դոնի Ռոստով քաղաքում, 1955 թվականի մարտի 28-ին, գիտնականների ընտանիքում։ Ծնողները բաժանվել են նրա մանկության շրջանում։ 1972 թվականին ընդունվել է Ռոստովի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ցերեկային բաժինը։ Մասնագիտացել է միջատաբանության ոլորտում։ Բարոյագիտական համոզմունքներից ելնելով 3-րդ կուրսից հեռացել է համալսարանից՝ բողոքելով ուսումնական գործընթացում կենդանիների վրա կատարված անվայելուչ փորձերի դեմ։ Մի քանի տարի անց օրենսդրորեն կարգավորվել է կրթական գործընթացում կենդանիների օգտագործման հարցը։

Կենդանաբանական այգում աշխատել է որպես մաքրող, տրամվայի և տրոլեյբուսի պահեստում՝ որպես էլեկտրիկ, թեթև ագրեգատային գործարանի մատակարարման բաժնում, լաբորանտ НИИМиПМ-ում, կաշվե գործարանում պահակ, օպերատոր, սանիտար՝ վարակված վիվարիումում։

Բանաստեղծություններ սկսել է գրել երիտասարդ տարիքից։ 1970-1980-ական թվականներին Ալեքսանդր Իվաննիկովը ներառվել է Դոնի Ռոստովի, այսպես կոչված, «այլախոհ բանաստեղծների»՝ Լեոնիդ Գրիգորյան, Լեոպոլդ Էպշտեյն, Նաում Նիմ, Լեոնիդ Ստրուկով, Ալեքսանդր Բրունկո, Տատյանա Կրեսչենսկայա (Ժուրավլյովա), Գարիկ Բեդովոյ, Մարինա Պերևոզինա և այլոց շարքերը։ Մոսկովյան գրողներից ընկերական հարաբերություններ է պահպանել Յուննա Մորիցի, Միխայիլ Էպշեյնի, Լեոնիդ Կոստյուկովի, Վիկտոր Կաչալինի հետ։ Իրեն վերագրել է 70-80-ականների անդերգրաունդ շարժմանը։ Որևէ ստեղծագործական կազմակերպության կամ միության անդամ չի եղել։

Ալեքսանդր Իվաննիկովը հրավերներով հանդես է եկել Դոնի հանրային գրադարանում, ՌՊՀ գիտական գրադարանի և այլ քաղաքային գրադարանների ընթերցասրահներում, գրքի սիրահարների երեկոներում, ինստիտուտներում, բանաստեղծական երեկոներում Մ. Գորկու անվան Ռոստովի դրամատիկական թատրոնում, Ռոստովի պատանի հանդիսատեսի թատրոնում (ՌՊՀԹ), Կինոյի տանը և Ուսուցչի տանը։ Նա պարբերաբար կապեր էր պահում էր Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի գրական շրջանակների հետ։ Մասնակցել է մայրաքաղաքային և տարածաշրջանային սեմինարների, գրական ընթերցումների, պոեզիայի փառատոների։

Ալեքսանդր Իվաննիկովի կենդանության օրոք լույս են տեսել «Նախտիպ» (Դոնի Ռոստով, 1998), «Հետադարձ հեռանկար» (Դոնի Ռոստով, 1998), «Խոսքի ազատագրումը» («Դոնի Ռոստով», 2002) գրքերը։ Ալեքսանդր Իվաննիկովի բանաստեղծությունները լույս են տեսել Մոսկվայի անթոլոգիաներում, «Ռուսաստանի ժամը» (Մ., Սովրեմեննիկ, 1988), «Ռուսական վերլիբրի անթոլոգիայում» (Մ., Պրոմեթևս, 1991), «Ռոստովյան ժամանակ» կոլեկտիվ ժողովածուում (1988), «Ռոստովյան քնար» կոլեկտիվ եռահատորյակում (2007-2009),« Ռա-ի մանուկներ», «Դոն», «Տապան» (Դոնի Ռոստով, 2005-2008, 2012), «Ֆուտուրում-արվեստ» ամսագրերում, «Խռովահույզ ժամանակների որմնանկարներ» երեք հեղինակների գրքում, (Դոնի Ռոստով, 2005)։

1974 թվականից Ալեքսանդր Իվաննիկովն ամուսնացած էր Տատյանա Իվանովնա Ժուրավլևայի (ռուս բանաստեղծ Տատյանա Կրեշչենսկայա) հետ, բնակվում էր Դոնի Ռոստովում։ Ալեքսանդր Իվաննիկովը մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 9-ին, որովայնի քաղցկեղից։

Ալեքսանդր Իվաննիկովի մահից հետո լույս տեսավ «Արեալ Կիրիլիք» բանաստեղծությունների երկհատորյակը, ինչպես նաև հեղինակի վերջին խմբագրությամբ «AD HONORES» բանաստեղծությունների եռահատորյակը, «Ընտիր երկերը» (արձակ, թարգմանություններ, տպագրություններ, նամակներ) և «Կենդանի նոթագրություններ» գրքերը։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են նաև «Տապան» ամսագրում (2015, Դոնի Ռոստով) և «45-րդ զուգահեռագրական» ալմանախում։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Прообраз» (Ростов-на-Дону, 1998).
  • «Обратная перспектива» (Ростов-на-Дону, 1998).
  • «Освобождение слова» (Ростов-на-Дону, 2002).
  • «Ареал Кириллик» (Ростов-на-Дону, 2013)[1].
  • «AD HONORES» (Ростов-на-Дону, 2014).
  • «Избранное» (проза, переводы, переложения, письма) (Ростов-на-Дону, 2014).
  • «Живые заметки» (Ростов-на-Дону, 2015).

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Матвеев И. Александр Иванников, «Ареал Кириллик» // Дети Ра. — 2014. — № 3.
  2. Психоанализ: новейшая энциклопедия / Сост. и общ. ред.: В. И. Овчаренко, А. А. Грицанов. — Минск: Книжный Дом, 2010. — 1120 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]