Ալգիս Ուժդավինիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալգիս Ուժդավինիս
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1962(1962-04-26)
ԾննդավայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 25, 2010(2010-07-25) (48 տարեկան)
Մահվան վայրKabeliai, Marcinkonys Eldership, Varėna District Municipality, Լիտվա
Քաղաքացիություն Լիտվա
ԿրթությունՎիլնյուսի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունփիլիսոփա և դասական բանասեր
ԱնդամությունԼիտվայի գիտությունների ակադեմաի
 Algis Uždavinys Վիքիպահեստում

Ալգիս Ուժդավինիս (լիտ.՝ Algis Uždavinys, ապրիլի 26, 1962(1962-04-26), Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 25, 2010(2010-07-25), Kabeliai, Marcinkonys Eldership, Varėna District Municipality, Լիտվա), լիտվացի փիլիսոփա և գիտնական։ Իր աշխատանքներում առաջին անգամ գերմենեվտիկական համեմատական վերլուծության են ենթարկվել եգիպտական և հունական կրոնները, մասնավորապես նրանց էզոթերկ հարաբերությունները սեմական կրոնների հետ։ Նա ուսումնասիրել է իսլամի ներքին ասպեկտը (սուֆիզմ)։ Նրա գրքերը լույս են տեսել լիտվերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, այդ թվում`Պլոտինի, Ֆրիտյոֆ Շուոնի և Անանդա Կումարասվամի թարգմանությունները ռուսերեն և լիտվերեն լեզուներով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալգիս Ուժդավինիսը ծնվել է 1962 թվականի ապրիլի 26-ին Վիլնյուսում, մեծացել է Նեման գետի ափին գտնվող Դրուսկինիկայում, որը գտնվում է լիտվայի հարավային մասում։ Այնուհետեւ տեղափոխվել է Վիլնյուս, որտեղ սովորել է Լիտվայի պետական արվեստի ինստիտուտում (այժմ Վիլնյուսի արվեստի ակադեմիայում)[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո նա ծանոթացել է ավանդապաշտական դպրոցի աշխատանքներին և հեղինակների հետ, և դա ազդել է նրա համեմատական մեկնաբանությունների, մասնավորապես սուֆիզմի, հին եգիպտական կրոնների, և Պյութագորասից մինչև վերջին Նեոպլատոնականները հունական փիլիսոփայական ավանդույթների շարունակական հաստատման վրա[2]։ Այդ վերջին պնդումնակնհայտորեն կատարվել է Պիեռ Ադոյի ազդեցության ներքո[2]։

Ուժդավինիսը եղել է Acta Orientalia Vilnensia ամսագրի խմբագրական կոլեգյաի ակտիվ անդամ[3] և Վիլնյուսի գեղարվեստական ակադեմիայի Կաունասի ֆակուլտետի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ։ Որպես գեղարվեստական քնանադատ, փիլիսոփա և մտավորական՝ Ուժդավինիսը եղել է ականավոր անձնավորություն Լիտվայի մշակութային կյանքում։ 2008 թվականին նա եղել է Բենդիգոյի (Ավստրալիա) Լա Տրոբա համալսարանի գիտաշխատող[4]։

Նա եղել է Նեոպլատոնական հետազոտությունների միջազգային ընկերության[5] և Լիտվայի նկարիչների ասոցիացիայի անդամ։ Նա անընդհատ տբագրվում էր այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են Sacred Web (Վանկուվեր)[6] և Sophia (Վաշինգտոն)[7]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժդավինիսը մահացել է 2010 թվականի հուլիսի 25-ին, իր հայրենի Կաբելյայում, քնի ընթացքում սրտի կաթվածից[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ լիտվերենով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Labyrinth of Sources. Hermeneutical Philosophy and Mystagogy of Proclus, Vilnius: Lithuanian State Institute of Philosophy and Sociology, Eurigmas, 2002. (ISBN 9986-523-88-5).
  • Hellenic Philosophy from Numenius to Syrianus, Vilnius: Lithuanian State Institute of Culture, Philosophy, and Arts, 2003. (ISBN 9986-638-40-2).
  • The Egyptian Book of the Dead, Kaunas: Ramduva. (ISBN 978-9955-524-06-9).
  • Hermes Trismegistus: The Way of Wisdom, Vilnius: Sophia, 2005. (ISBN 9986-9351-3X).

Գլուխներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "From Homer to the Glorious Qur’an: Hermeneutical Strategies in the Hellenistic and Islamic Traditions, " Sacred Web, vol. 11, 2003.
  • "The Egyptian Book of the Dead and Neoplatonic Philosophy, " History of Platonism, Plato Redivivus, eds. Robert Berchman and John Finamore. New Orleans: University Press of the South, 2005.
  • "Chaldean Divination and the Ascent to Heaven, " in Seeing with Different Eyes: Essays in Astrology and Divination, eds. Patrick Curry and Angela Voss, Cambridge: Cambridge Scholars Publishing, 2007.

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kazimieras Seibutis, «In memoriam Algis Uždavinys», Acta Orientalia Vilnensia 9.2: 185—187.
  2. 2,0 2,1 See his Introduction to The Golden Chain.
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. See Harry Oldmeadow "In Memoriam: Algis Uždavinys (1962—2010) and his Antipodean Sojourn, " Sacred Web 27, 2011.
  5. http://www.isns.us/. See also the obituary by J. Finamore International Journal of the Platonic Tradition, vol. 5, no. 1, 2011 , pp. 4-5(2).
  6. http://www.sacredweb.com/
  7. http://www.sophiajournal.com/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալգիս Ուժդավինիս» հոդվածին։