Ալբերտ Տեր-Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Տեր-Գալստյան
Ծնվել էհուլիսի 28, 1931(1931-07-28) (92 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1955)
Մասնագիտությունմանկաբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1971)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ

Ալբերտ Արամայիսի Տեր-Գալստյան (Գալստյան (հուլիսի 28, 1931(1931-07-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972): ՀՀ-ում մանկական սրտաբանության հիմնադիրներից։ 1973-1994 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական սրտաբան-հոդաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Տեր-Գալստյանը ծնվել է 1931 թվականի հուլիսի 28-ին, Երևանում։ 1955 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964-1971 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ամբիոնում, 1972-1994 թվականներին եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբուժության կլինիկայի վարիչ, 1973-1976 թվականներին, միաժամանակ՝ ներքին հիվանդությունների ֆակուլտետի դեկան, 1973-1994 թվականներին՝ ՀՀ մանկական սրտահոդաբանական կենտրոնի ղեկավար, 1994-1996 թվականներին և 1998 թվականին՝ Ուկրաինայի բժշկակենսաբանական կենտրոնի (Լվով) գիտխորհրդատու, 1996-1998 թվականներին և 1999-2006 թվականներին աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության համար 2 ամբիոնում[1]։

Աշխատանքները վերաբերում են երեխաների ռևմատիզմին, սրտի ֆիզիոլոգիային, ախտաբանությանը, ռիթմի խանգարմանը, շարակցական հյուսվածքի դիսպլազիային։ Ներդրել է հետազոտության էլեկտրա-, ձայնա-, սպեկտրա- և էխոսրտագրության, կոլագենային հիվանդությունների ու նորածինների ներարգանդային վարակների բուժման նոր եղանակներ։ Համահեղինակ է «Կորդարոն և կորինֆար պատրաստուկների կլինիկական կիրառումը» (ռուսերեն, 1991) և «Նորածնի արյան վարակում։ Նորածինների ներարգանդային վարակներ։ ՄԻԱՎ վարակի որոշ տեսանկյուններ։ Սպիդը երեխաների մոտ» (ռուսերեն, 1996) ուսումնական ձեռնարկների[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մանկաբույժների (1955 թվականից), սրտաբան-հոդաբանների (1964 թվականից) ընկերությունների անդամ[1]։
  • Էկոլոգիայի և կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ (2003)[1]։
  • ԱԱԻ պատվավոր պրոֆեսոր (1998)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊԲՀ ոսկե մեդալ (2005)։
  • ՌԴ Լոմոնոսովի անվան մրցանակ (2006)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дилатационная и гипертрофическая кардиомиопатия: Учебное пособие / А. А. Галстян, Ар. А. Галстян, А. Г. Зараелян [и др.]; Ереванский институт усовершенствования врачей МЗ РА. Ереван, [Б. и.], 1992.[2]
  • Клиническое применение препаратов кордарон и коринфар : Учебное пособие / А. А. Галстян, А. Г. Зараелян, А. А. Галстян; Центральный институт усовершенствования врачей Ереванский институт, Центральный институт усовершенствования врачей | Ереванский институт усовершенствования врачей. Москва, [Б. и.], 1991.[3]
  • Терапия гликозидной интоксикации у детей: Учебное пособие / А. А. Галстян, А. В. Асланян. Центральный институт усовершенствования врачей; Ереванский институт усовершенствования врачей. Центральный институт усовершенствования врачей | Ереванский институт, ЦОЛИУВ, 1990.[4]
  • Неревматические кардиты у детей: Учебное пособие / А. А. Галстян, Ф. А. Джавари, Л. М. Потапова. Центральный институт усовершенствования врачей. Москва, ЦОЛИУВ, 1987.[5]
  • Нарушение ритма сердца у детей: Учебное пособие / А. А. Галстян, А. В. Асланян, А. А. Галстян, Центральный институт усовершенствования врачей. Москв, ЦОЛИУВ, 1987.[6]
  • Терапия нарушений ритма сердца у детей: Учебное пособие / А. А. Галстян, А. В. Асланян. Москва. ЦОЛИУВ, 1985.[7]
  • Ревматоидный артрит у детей: Учебное пособие / А. А. Галстян; М-во здравоохранения ССР, Центр. ин-т усоверш. врачей, Ерев. ин-т усоверш. врачей. Центральный институт усовершенствования врачей | Ереванский институт усовершенствования врачей. Москва. ЦОЛИУВ, 1989.[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 574-575։
  2. Տեր-Գալստյան, Ալբերտ Արամայիսի; Галстян, Ар А.; Зараелян, А. Г.; Ереванский институт усовершенствования врачей МЗ РА, eds. (1992). Дилатационная и гипертрофическая кардиомиопатия: Учебное пособие. Ереван: Б. и.
  3. Տեր-Գալստյան, Ալբերտ Արամայիսի; Зараелян, Армине Грантовна; Галстян, Ара Альбертович (1991). Клиническое применение препаратов кордарон и коринфар: Учебное пособие. Центральный институт усовершенствования врачей, Ереванский институт усовершенствования врачей. Москва: Б. и.
  4. Տեր-Գալստյան, Ալբերտ Արամայիսի; Асланян, Арсен Вардкесович (1990). Терапия гликозидной интоксикации у детей: Учебное пособие. Центральный институт усовершенствования врачей, Ереванский институт усовершенствования врачей. Москва: ЦОЛИУВ.
  5. Տեր-Գալստյան, Ալբերտ Արամայիսի; Джавари, Фриджа Аджиевна; Потапова, Людмила Михайловна (1987). Неревматические кардиты у детей: Учебное пособие. Центральный институт усовершенствования врачей. Москва: ЦОЛИУВ.
  6. Տեր-Գալստյան, Ալբերտ Արամայիսի; Асланян, Арсен Вардкесович; Галстян, Ара Альбертович (1987). Нарушение ритма сердца у детей: Учебное пособие. Центральный институт усовершенствования врачей. Москва: ЦОЛИУВ.
  7. Տեր-Գալստյան, Ալբերտ Արամայիսի; Асланян, Арсен Вардкесович (1985). Терапия нарушений ритма сердца у детей: Учебное пособие. Москва: ЦОЛИУВ.
  8. Տեր-Գալստյան, Ալբերտ Արամայիսի (1989). Ревматоидный артрит у детей: Учебное пособие. Центральный институт усовершенствования врачей, Ереванский институт усовершенствования врачей. Москва: ЦОЛИУВ.