Ալբանիայի լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունարեն գրություն Ալբանիայում

Ալբանիան էթնիկապես միատարր երկիր է, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը խոսում է ալբաներեն լեզվով։ Ալբաներենը նաև երկրի միակ պաշտոնական լեզուն է։ Այն ունի երկու բարբառներ՝ Տոսկ, որով խոսում են հարավում և ղեգ, որով խոսում են հյուսիսում։ Բացի այդ, շատ ալբաներեն խոսում են նաև իտալերեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և այլն։ Այս հանգամանքը պայմանավորված է Ալբանական սփյուռքի առկայությամբ։

Ալբանացիները Եվրոպայի ամենապոլիգլոտ ազգերից մեկն են։ Շատ ալբանացիներ տանը, տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խոսում են ավելի քան երկու լեզուներով։ Իտալերենը լայնորեն տարածված է ողջ Ալբանիայով։ Հունարենը տարածված է հատկապես Էպիրուսի շրջանի հույն ազգային փոքրամասնությունների շրջանում։ Երիտասարդության շրջանում տարածված է նաև անգլերենը։ Հարկ է նաև նշել, որ անգլերենի իմացության մակարդակն Ալբանիայում օրեցօր աճում է։

Տարբեր լեզուներով խոսում են մի շարք ազգային փոքրամասնություններ՝ հույներ, մակեդոնացիներ, բուլղարներ և այլն։

Ալբաներենի կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի լեզուներ
Ալբաներեն
  
98.7 %
Հունարեն
  
3 %
Մակեդոներեն
  
0.16 %

Ալբանիայի սահմանադրության 14-րդ հոդվածը նվիրված է երկրի պաշտոնական լեզվին։ Այնտեղ հստակ նշված է.

Ալբաներենը Ալբանիայի Հանրապետության պաշտոնական լեզուն է
- Ալբանիայի սահմանադրություն, հոդված 14[1]

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Ալբանիայի 2,765,610 բնակչության 98.767 %-ը ալբաներենը համարում է իր մայրենի լեզուն[2]։

Ալբաներեն լեզուն ունի երկու բարբառներ։ Տոսկը ալբաներենի հիմնական բարբառն, որով խոսում են հարավային Ալբանիայի, այդ թվում և մայրաքաղաք Տիրանայի բնակիչները։ Ալբաներենի երկրորդ բարբառը կոչվում է ղեգ։ Այն տարածված է Ալբանիայի հյուսիսում և Կոսովոյում[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ալբանիայի սահմանադրություն» (PDF). Ալբանիայի Հանրապետության նախարարների խորհուրդ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. 2011 թվականի համաալբանական մարդահամարի տվյալներ
  3. Բակեր, Կոլին; Jones, Sylvia Prys (1998). Երկլեզու կրթության հանրագիտարան. Կլևեդոն: Դետալներ. էջ 412. ISBN 9781853593628.
  4. Դանա, Լեո Պաուլ (2001). Արևելյան Միջերկրականի երկրների տնտեսություն. Սինգապուր: համաշխարհային տվյալներ. էջ 47. ISBN 9789810244743.