Ալաա ալ-Ասուանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալաա ալ-Ասուանի
علاء الأسواني
Alaa Al Aswany.jpg
գրող, արձակագիր
Անունը Ալաա ալ-Ասուանի
Բնօրինակ
անունը
علاء الأسواني
Ծնվել է մայիսի 26, 1957
Ծննդավայր Եգիպտոս, Կահիրե
Ազգություն արաբ
Կայք alaaalaswany.maktoobblog.com

Ալաա ալ-Ասուանին (արաբ.` علاء الأسواني, ծնվ.` մայիսի 26, 1957 թ., Կահիրե) եգիպտացի գրող է, «Քիֆայա» քաղաքական շարժման հիմնադիրներից։

Կյանքը և ստեղծագործական գործունեությունը[խմբագրել]

Ալա ալ-Ասուանին Եգիպտոսի ամենանշանավոր ժամանակակից գրողն է, 21-րդ դարի արաբական գրականության ամենաընթերցվող երկու բեսթսելլերների հեղինակ` «Յակոբյանի շենքը» և «Չիկագո»։ Ծնվել և մեծացել է Կահիրեում` գրող Աբբաս ալ-Ասուանիի ընտանիքում։ Ավարտելով ֆրանսիական լիցեյը` ընդունվում է Կահիրեի համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետը, որն ավարտում է 1980 թ.։ 1985 թ. ավարտում է Չիկագոյի Իլլինոյիս համալսարանը։ Մինչ օրս նա աշխատում է որպես ատամնաբույժ Կահիրեում։ Տիրապետում է արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներին։
Իսպանական գրականություն է ուսումնասիրել Մադրիդում։ «Յակոբյանի շենքը» վեպը մեծ աղմուկ է հանել Եգիպտոսում։ Ընթերցողների մի մասը մեծ ոգևորությամբ ընդունեցին ժամանակի եգիպտական իրականության քննադատական պատկերումը և ժամանակակից արաբական գրականության համար անթույլատրելի սեռական բաց տեսարանները։ Մյուսները նրան համարեցին ճշմարիտ ուղուց նահանջող, ով այլասերում է եգիպտական հասարակությունը։ Առ այսօր վեպը թարգմանվել է 33 լեզուներով։ 2006 թ. վեպի հիման վրա նկարահանվեց նույնանուն գեղարվեստական ֆիլմ` եգիպտական կինոյի համար աննախադեպ բյուջեով` 20 միլիոն եգիպտական ֆունտ (3, 5 միլիոն ԱՄՆ դոլար)։ 2007 թ. Եգիպտոսում նկարահանվեց նույնանուն հեռուստասերիալ։

Հիմնական ստեղծագործությունները[խմբագրել]

Վեպեր[խմբագրել]

  • Իսամ Աբդ ալ-Աատիի թղթերը (1990 թ., أوراق عصام عبدالعاطى)
  • Յակոբյանի շենքը (2002 թ., عمارة يعقوبيان)
  • Չիկագո (2007 թ., شيكاجو)
  • Ավտոմեքենաների ակումբ (2013 թ., نادي السيارات‎)

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել]

  • Ովքեր մոտեցան և տեսան (1990 թ., الذى أقترب و رأى)
  • Սպասելով առաջնորդի (1998 թ., جمعية منتظري الزعيم)
  • Ընկերական կրակներ (2004 թ., نيران صديقة)

Հոդվածների ժողովածուներ[խմբագրել]

  • Ինչո՞ւ չեն եգիպտացիներն ապստամբում (2010 թ., لماذا لا يثور المصريون؟)
  • Արդյո՞ք արժանանում ենք դեմոկրատիայի (2011 թ., هل نستحق الديموقراطية؟)
  • Եգիպտոսը պահեստայինների նստարանին (2011 թ., مصر على دكة الاحتياطي)
  • Արդյո՞ք եգիպտական հեղափոխությունը շեղվեց (2012 թ., هل أخطأت الثورة المصرية؟)

Արտաքին հղումներ[խմբագրել]