Ազատության հիսուն երանգները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատության հիսուն երանգները
անգլ.՝ Fifty Shades Freed
Երկիր ԱՄՆ
Ժանրէրոտիկ ֆիլմ, դրամա, ռոմանտիկ ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԱզատագրված հիսուն երանգները
Թվականփետրվարի 8, 2018[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Ֆոլի
ՊրոդյուսերԴանա Բրունետտի, Մայքլ Դե Լուկա և Է. Լ. Ջեյմս
Սցենարի հեղինակՆայալ Լեոնարդ
ԴերակատարներԴակոտա Ջոնսոն[2][3], Ջեյմի Դորնան[2][3], Քիմ Բեսինջեր[2][3], Էրիկ Ջոնսոն[2], Մաքս Մարտինի[2], Բրենթ Դոգերտի[2], Ֆեյ Մասթերսոն[2], Լյուկ Գրայմս[2][3], Ռիտա Օրա[2][3], Մարշա Գեյ Հարդեն[2], Թայլեր Հեքլին[2], Էլոիզա Մամֆորդ[2], Քալում Քիթ Ռեննի[2], Դիլան Նիլ[2], Միշել Հարրիսոն[2], Էմի Փրայս-Ֆրենսիս[2], Վիկտոր Ռասուկ[2], Էնդրյու Էյրլի[4], Գերի Հադսոն[5], Արիելա Կեբբել[2], Ռոբին Լի[6], Ջենիֆեր Էլ, Բրյուս Օլթման, Հիրո Կանագավա և Ashleigh LaThrop?
ՕպերատորՋոն Շվարցման
ԵրաժշտությունՌենա Ռիֆել և Դենի Էլֆման
ՄոնտաժՌիչարդ Ֆրենսիս-Բրյուս և Դեբրա Նիլ-Ֆիշեր
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունUniversal Studios և Perfect World Pictures
Տևողություն105 րոպե
Շահույթ371 900 000 $[7]
ՆախորդՀիսուն երանգով ավելի մուգ

«Ազատության հիսուն երանգները» (անգլ.՝ Fifty Shades Freed), ամերիկյան էրոտիկ դրամա, որի ռեժիսորն Ջեյմս Ֆոուլին է, եռապատման վերջին մասը, որը հիմնված է բրիտանացի գրող Էրիկա Լեոնարդի էրոտիկ գրքերի վրա։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 9-ին[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորապսակներ Անասթեյշա Սթիլը և Քրիսթիան Գրեյն ընդհատում են իրենց մեղրամիսը և Քրիսթիանի գրասենյակ ներխուժելու մասին լուրն իմանալուց հետո վերադառնում Սիեթլ։ Որոշ համակարգչային ֆայլեր գողացվել են, սակայն անվտանգության տեսախցիկները ֆիքսել են հանցագործին՝ Ջեք Հայդին, որը սեռական ոտնձգությունների համար հեռացվել էր աշխատանքից։ Այդ ընթացքում Անան ծանոթանում է իր նոր անվտանգության ծառայության հետ։

Քրիսթիանն անակնկալ է մատուցում Անային նրանց նոր տնով և վարձում ճարտարապետ Ջիա Մաթեոյին, որպեսզի վերջինս վերանորոգի տունը։ Անան անհանգստանում է, որ գրավիչ, երիտասարդ կին Ջիան իր ներկայությամբ բացահայտ սիրահետում է Քրիսթիանին։ Նա սպառնում է հեռացնել Ջիային, եթե վերջինս շարունակի իր սիրահետումը` ստիպելով նրան դադարեցնել։

Երբ Քրիսթիանը գործուղման է մեկնում, Անան անտեսում է Քրիսթիանի` տանը մնալու խնդրանքը և գնում իր ընկերուհու՝ Քեյթ Քավանայի հետ խմելու։ Քեյթը հանդիպում է Քրիսթիանի ավագ եղբոր՝ Էլիոթի հետ։ Նա պատմում է Անային, որ նրանց հարաբերությունները վտանգի տակ են, քանի որ Էլիոթը բավականին մոտ է Ջիայի հետ և Քեյթը կասկածելիորեն է վերաբերվում նրանց հարաբերություններին։ Երբ Անան տուն է վերադառնում, նա հանդիպում է Ջեք Հայդին, որն առևանգում է նրան և փորձում փախցնել։ Սակայն Անայի թիկնապահները կանգնեցնում են նրան և Ջեքը ձերբակալվում է։ Քրիսթիանի հետ վեճից հետո Անան զայրանում է նրա վրա՝ չափից դուրս հսկողության և սեփականատիրության վրա և ավելի շատ ազատություն է պահանջում։ Շատ չանցած՝ Քրիսթիանն անակնկալ է մատուցում Անային՝ Քեյթի, Էլիոթի, Միայի և Խոսեի հետ միասին դեպի Ասպեն ուղևորությամբ։

Քրիսթիանը և Անան շարունակում են իրենց սեռական փորձերը, սակայն ամեն բան բարդանում է, երբ Անան պատմում է, որ հղի է։ Քրիսթիանը խորապես անհանգստանում է, քանի որ նա նրանց համատեղ կյանքի առաջին տարիների համար ուրիշ ծրագրեր ուներ։ Նա հեռանում և հարբում է։ Հաջորդ օրն Անան հայտնաբերում է, որ Քրիսթիանը վերջերս կապվել է իր նախկին ընկերուհու՝ Ելենա Լինկոլնի հետ։ Միևնույն ժամանակ Ջեք Հայդն ազատ է արձակվում 500 000 դոլարի դիմաց։

Մի քանի օր անց Ջեքը զանգում է Անային և Միայի՝ Քրիսթիանի քրոջ համար փրկագին է պահանջում։ Հայդը 5 միլիոն դոլար կանխիկ գումար է պահանջում, որը պետք է երկու ժամվա ընթացքում իր մոտ լինի, այլապես Միային կսպանի։ Նա զգուշացնում է ոչ ոքի ոչինչ չասել և միայնակ գալ։ Անան վերցնում է կանխիկ գումարն ու ատրճանակը և գնում բանկ՝ ամբողջական գումար հանելու համար։ Ինչ-որ բան կասկածելով` բանկի մենեջերը զանգահարում է Քրիսթիանին։ Նա կարծում է, որ Անան հեռանում է իրենից, սակայն հետո հիշում է վերջերս Հայդի ազատ արձակման և Անայի հանկարծակի բանկից գումար հանելու միջև պատահականությունը։ Հայդը հրամայում է Անային նստել նրբանցքում կայանած մեքենան, որպեսզի բջջային հեռախոսը փոխանցի վարորդին։ Նա խաբում է Հայդին՝ հեռախոսը փոխանցելով բանկի կառավարչին։ Նա դուրս է գալիս ետնամուտքից և տեսնում է, որ վարորդը և Ջեյքի հանցակիցը Լիզն է, որը վարում էր իրեն հետապնդող մեքենան։

Գումարով հանդերձ Անան ժամանում է հանդիպման վայր։ Խենթացած Հայդը հարձակվում է Անայի վրա և ոտքերով փորին է հարվածում։ Լիզը փորձում է կանգնեցնել նրան և այդ ժամանակ Անան հանում է ատրճանակը և կրակում է Հայդի ոտքին։ Քրիսթիանը, նրա թիկնապահ Թեյլորը և Անայի բջջային հեռախոսին հետապնդած ոստիկանությունը ժամանում և ձերբակալում են Հայդին և Լիզին։ Գիտակցությունը կորցնելով՝ Անան լսում է, թե ինչպես է իրեն կանչում Քրիսթիանը։

Անան երեք օր անց արթնանում է հիվանդանոցում, նրա կողքին Քրիսթիանն է։ Չնայած Անայի անխոհեմության վրա բարկությանն ու նրա բացակայության անհանգստությանը` Քրիսթիանը հասկանում է, թե որքան կարևոր է Անայի համար իրենց երեխան, և նրանք հաշտվում են։ Քրիսթիանին որդեգրած մայրը՝ Գրեյսը, Քրիսթիանին համոզում է, որ Անան չի թողնի նրան։ Հաջորդ օրն Անան վերադառնում է տուն։ Մասնավոր դետեկտիվ Ուելչը հաղորդում է, որ Քրիսթիանը և Հայդը նույն խնամատար ընտանիքից են։ Նաև հայտնի է դառնում, որ Հայդը շանտաժով ստիպել է Լիզին օգնել նրան։ Հետագայում Քրիսթիանը և Անան գտնում են այն վայրը, որտեղ թաղված է Քրիսթիանի մայրը․ նրանք այցելում են գերեզման և Քրիսթիանը դրա վրա ծաղիկներ է դնում։

Երկու տարի անց առանձնատան բակում Քրիսթիանը խաղում է իր որդու հետ, իսկ երկրորդ երեխայով հղի Անան գիրքը ձեռքին նստած է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները տեղի են ունեցել Փարիզում և Վանկուվերում 2016 թվականի փետրվարի 9-ից հուլիսի 12-ը՝ «Further Adventures of Max and Banks 2 & 3» աշխատանքային անվան տակ[13][14]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է կինոքննադատների բացասական գնահատականները։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 12 % վարկանիշ, որը հիմնված է 180 արձագանքների վրա՝ 10-ից 3,1 միջին գնահատականներով[15]։ Metacritic կայքում ֆիլմը 100-ից 31 գնահատական ունի՝ հիմնված 43 արձագանքների վրա, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ անբարենպաստ արձագանքներ» կարգավիճակին[16]։ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին The Hollywood Reporter ամսագրի փորձագետները կազմել են 2018 թվականի վատագույն ֆիլմերի ցանկը, որի երրորդ հորիզոնականում է հայտնվել «Ազատության հիսուն երանգները» ֆիլմը[17]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարեթիվ Առաջադրված Անվանակարգ Արդյունք Ծան․
People's Choice Awards 2018 Ազատության հիսուն երանգները 2018 թվականի ֆիլմ Առաջադրված [18]
2018 թվականի դրամա ֆիլմ Հաղթանակ [18]
Ջեյմի Դորնան 2018 թվականի դրամա ֆիլմի աստղ Հաղթանակ [18]
Ոսկե ազնվամորի 2019 Ջեյմս Ֆոուլի Վատագույն դերասան Առաջադրված [19]
Մարշա Գեյ Հարդեն Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի Առաջադրված [19]
Նայլ Լեոնարդ․ Էրիկա Լեոնարդի վեպի հիման վրա Վատագույն սցենար Հաղթանակ [19]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Release Info(բազմ․) — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Padesát odstínů svobody (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Fifty Shades Freed (норв.)
  4. Andrew Airlie (չեխերեն) — 2001.
  5. Gary Hudson (չեխերեն) — 2001.
  6. Robinne Lee (չեխերեն) — 2001.
  7. Fifty Shades Freed — 1999.
  8. «Universal Dates 'Fifty Shades' Sequels, 'Furious 8'; 'Pacific Rim 2', 'Mummy' Moved Back — CinemaCon Update». Deadline.com (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 24. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. 9,0 9,1 Jeff Sneider (2015 թ․ նոյեմբերի 12). «'Fifty Shades of Grey' Sequels to Shoot Back to Back, James Foley to Direct Both (Exclusive)». TheWrap (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. Kroll, Justin (2016 թ․ փետրվարի 12). «'Fifty Shades Darker' Adds 'The Knick's' Eric Johnson as Christian Grey's Rival (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  11. Evans, Greg (2016 թ․ փետրվարի 21). «Brant Daugherty Signs On For 'Fifty Shades Freed' Sawyer Role». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. Rebecca Ford, Borys Kit (2016 թ․ օգոստոսի 2). «'Fifty Shades Freed' Adds 'Ballers' Actress Arielle Kebbel (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. Rhonda Richford (2016 թ․ ապրիլի 2). «'Fifty Shades Darker' to Shoot in Paris as Filming Rebounds After Attacks». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  14. REBECKA SCHUMANN (2016 թ․ հունվարի 5). «'Fifty Shades Darker' Movie 2016 Production Schedule, Location And Possible Smaller Budget Revealed». International Business Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  15. «Fifty Shades Freed». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  16. «Fifty Shades Freed». Metacritic. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  17. «10. 'Suspiria' - Hollywood Reporter Critics Pick the 10 Worst Films of 2018» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  18. 18,0 18,1 18,2 Ramos, Dino-Ray (2018 թ․ նոյեմբերի 11). «People's Choice Awards: 'Avengers: Infinity War', 'Shadowhunters' Among Top Honorees – Full Winners List». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  19. 19,0 19,1 19,2 «39TH Razzie Awards Announcement!». YouTube: Razzie Channel.