Ազազու օշինդրանման
Ազազու օշինդրանման | |
Ազազու օշինդրանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Inuleae |
Ցեղ | Ազազու (Carpesium) |
Տեսակ | Ազազու օշինդրանման (C. abrotanoides) |
Միջազգային անվանում | |
Carpesium abrotanoides |
Ազազու օշինդրանման (լատին․՝ Carpesium abrotanoides), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հզոր, խիտ, մազոտ արմատով բազմամյա խոտաբույս է։ Ցողունի բարձրությունը հասնում է 50-80 սմ-ի։ Բույսի ճյուղերը երկար են՝ ճիպոտանման, մինչև վեր տերևակալած։ Տերևները երկարավուն են, անհավասար, կարճ սղոցաատամնավոր եզրերով։ Զամբյուղները մանր են, ձվաձև, երկարավուն։ Եզրի ծաղիկները դժգույն դեղին են՝ թելանման պսակով[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, Լուկաշին գյուղի շրջակայքում։ Հանդիպում է նաև Նախակովկասում, Արևմտյան և Կենտրոնական Անդրկովկասում, Թալիշում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, առուների ափերին, խոնավ ձորակներում, խոնավ տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոս ամիսներին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը՝ 10կմ-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազազու օշինդրանման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազազու օշինդրանման» հոդվածին։ |
|