Աբրահամ Տերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Տերյան
Ծնվել էապրիլի 19, 1942(1942-04-19) (82 տարեկան)
ԾննդավայրՅաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել
ԿրթությունՄիչիգանի համալսարան, Սրբոց թարգմանչաց վարժարան և Բազելի համալսարան
Մասնագիտությունբանասեր և հայագետ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀՀ ԳԱԱ

Աբրահամ Հակոբի Տերյան (ապրիլի 19, 1942(1942-04-19), Յաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել), բանասեր, հայագետ, աստվածաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանը, 1970 թվականին՝ Միչիգանի (ԱՄՆ), 1981 թվականին՝ Բազելի (Շվեյցարիա) համալսարանները։ 1979 թվականից Էնդրիուս համալսարանի միջկտակարանային և վաղ քրիստոնեական գրականության, 1984 թվականից՝ նաև Չիկագոյի համալսարանի հայագիտության պրոֆեսոր[1]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ուսումնասիրությունները նվիրված են Փիլոն Ալեքսանդրացու ժառանգությանը։ Տերյանը հրատարակել է նրա «Ցաղագս բան ունել և անասուն կենդանեացդ» (1981, անգլերեն թարգմանությամբ, նույնը՝ ֆրանսերեն) գործը, որը գիտական հասարակայնությանը ծանոթ է միայն հունաբան դպրոցի հայերեն թարգմանությամբ։

Տերյանը քննել է Փիլոն Ալեքսանդրացու նաև «Այնոցիկ որ յելսն է խնդրոց և լուծմանց» աշխատությունը, կատարել նրա գործերի քննական մեկնությունը, անդրադարձել հունաբան դպրոցի ժամանակաշրջանին, Վահան Տերյանի գործունեության ոլորտին, թարգմանության լեզվի ու ոճի հարցերին և այլն։ Տերյանը ամերիկյան մի շարք գիտական ընկերությունների անդամ է։ 1982 թվականին զեկուցումով հանդես է եկել Երևանի միջազգային հայերենագիտական գիտաժողովում[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ «Ֆուլբրայթ» հաստատության մրցանակ, 2005

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Philonis Alexandrini De Animalibus: The Armenian Text with an Introduction, Translation, and Commentary. Studies in Hellenistic Judaism / Supplements to Studia Philonica 1. Chico, California: Scholars Press, 1981.
  • Philon d’Alexandrie: Alexander vel de ratione quam habere etiam bruta animalia (e versione armeniaca). Introduction, traduction et notes. Les œuvres de Philon d’Alexandrie 36. Paris: Éditions du Cerf, 1988.
  • Philon d’Alexandrie: Quaestiones et solutiones in Exodum I et II (e versione armeniaca et fragmenta graeca). Introduction, traduction et notes. Les œuvres de Philon d'Alexandrie 34C. Paris: Éditions du Cerf, 1992.
  • Patriotism and Piety in Armenian Christianity: The Early Panegyrics on St. Gregory. AVANT: Treasures of the Armenian Christian Tradition 2. Crestwood: St. Vladimir’s Seminary Press, 2005.
  • The Armenian Gospel of the Infancy. Oxford: Oxford University Press, 2008.
  • Macarius of Jerusalem: Letter to the Armenians, A.D. 335. AVANT: Treasures of the Armenian Christian Tradition 4. Crestwood: St. Vladimir’s Seminary Press, 2008.
  • Opera Selecta Teriana: A Scholarly Retrospective, ed. Roberta R. Ervine. New Rochelle, NY: St. Nersess Armenian Seminary, 2008. St. Nersess Theological Review 13.
  • Magnalia Dei: Biblical History in Epic Verse by Grigor Magistros: Critical Text with Introduction, Translation and Commentary. Hebrew University Armenian Studies 14. Leuven: Peeters, 2012.
  • The Festal Works of St. Gregory of Narek: Annotated Translation of the Odes, Litanies, and Encomia. Collegeville, MN: Liturgical Press, 2016.
  • From the Depths of the Heart: Annotated Translation of The Prayers of St. Gregory of Narek. Collegeville, MN: Liturgical Press, 2021.
  • Moralia et Ascetica Armeniaca: The “Oft-Repeated Discourses” (Yačaxapatum Čaŕk‘). The Fathers of the Church Patristic Series 143. Washington, DC: Catholic University of America Press, 2021.
  • The Life of Mashtots‘ by His Disciple Koriwn: Translated from the Classical Armenian with Introduction and Commentary. Oxford Early Christian Texts. Oxford: Oxford University Press, 2022.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Աբրահամ Տերյան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 681