Matroska

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Matroska
Изображение логотипа
Ընդլայնում.mkv[1], .mka, .mks և .mk3d
MIMEapplication/x-matroska[2]
Հրատարակված էՄայիսի 1 2003
Վերջին տարբերակ03 (հուլիսի 3, 2017)[3][4]
Ֆորմատի տեսակֆայլային ձևաչափերի ընտանիք և մեդիայի պարունակիչ
Ծրագրավորման լեզուC++[5]
ՓոխարինեցMultimedia Container Format?
ՀիմքExtensible Binary Meta Language?[6]
Կայքmatroska.org(անգլ.)
 Matroska Վիքիպահեստում

Matroska-ն մուլտիմեդիա կոնտեյների բաց, ճկուն միջհարթակային ձևաչափ է և այս ձևաչափի տվյալների հետ աշխատանքի համար գրադարանի ու գործիքների հավաքածու ստեղծելուն ուղղված նախագիծ։ Այս նախագիծը հանդիսանում է MCF նախագծի զարգացումը, բայց նշանակալիորեն տարբերվում է նրանով, որ հիմնված է EBML (Extensible Binary Meta Language - ընդլայնվող երկուական, մետալեզու)` XML լեզվի երկուական անալոգի վրա։ EBML-ի կիրառումը թույլ է տալիս ընդլայնել ձևաչափը, առանց հին ծրագրերի հետ համատեղելիության կորստի։

Ստանդարտի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Matroska ֆայլերի ընդլայնումը վիդեո-ի (տեքստային ուղեկցմամբ և ձայնով) համար .mkv է, ձայնային ֆայլերի համար` .mka, տեքստային ուղեկցման համար` .mks և 3D վիդեոյի համար` .mk3d:

Matroska-ում ներդրված ձևաչափի հնարավորությունները.

  • փոխհաղորդում Համացանցով (HTTP և RTP արձանագրություններ),
  • ֆայլի արագ վերափաթաթում,
  • կայունություն սխալների հանդեպ
  • էկրանային մենյու (ինչպես DVD-ի վրա) (Չի իրագործվել դասակարգման բացակայության նկատառումներով)
  • ֆայլի տրոհում գլուխների (Chapters),
  • ընթացքում տեքստային ուղեկցման փոխարկում,
  • ձայնային գծերի փոխարկում,
  • մոդուլային ընդլայնելիություն։

Ընդ որում, իր մեջ չի ներառում վիդեոյի և կոդեկների սեղմման ձևաչափեր (ինչպիսիք են MP3 -ը կամ JPEG-ը)

Matroska կոնտեյները կարող է պարունակել մեծ թվով ձայնային, վիդեո և տեքստային ուղեկցմամբ հոսքեր, թույլ տալով մեկ ֆայլում պահպանել ամբողջ ֆիլմ և նվագարկել մուլտիմեդիա նվագարկիչով։

Matroska-ն բաց նախագիծ է (open standard)։ Սա նշանակում է, որ անհատական օգտագործման համար այն բացարձակ անվճար է, իսկ ձևաչափի տեխնիկական դասակարգման բիթային հոսքը հասանելի է ցանկացածին, նույնիսկ ձևաչափի ընդունումն իրենց արտադրանքում ներդնել ցանկացող ընկերություններին (դրա համար կպահանջվի հատուկ արտոնագիր)։ Matroska նախագծի մշակող խմբի ստեղծած բոլոր գրադարանների նախնական կոդը տարածվում է LGPL(BSD արտոնագրի պայմանների վրա ևս տարածվող, ամբողջ թվերով թվաբանության կիրառմամբ C-ով գրված, նվագարկման համար գրադարան) պայմանների վրա։

Matroska-ն AVI, ASF, MOV, RealMedia, MP4, MPG կոնտեյներների ուղիղ, բաց այընտրանք է։

Ընդունվում է Matroska-ի գրադարանների հարմարեցումն ու իրացումը OpenBeOS Mediakit-ի, GStreamer-ի (միջհարթակային մուլտիմեդիա միջավայր, նման Windows-ի DirectShow-ին) և ՕՀ Windows-ում Matroska ֆայլերի ստեղծման և վերարտադրման համար DirectShow-ի զտիչների հավաքածուի համար։

Ձևաչափի ընդունումը DivX ընկերության կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի վերջում թողարկվեց DivX փաթեթի 7-րդ տարբերակը։ Նորամուծություններից մեկը դարձավ բարձր թույլտվությամբ վիդեոների համար նախատեսված, տեսանյութերի կոդավորման DivX Plus HD, նոր պրոֆիլի կիրառումը։ Պրոֆիլն ներառում է H.264 կոդեկի միջոցով վիդեոյի սեղմում, AAC կոդեկով ձայնի սեղմում և հանրագումարային ֆայլի պահպանում Matroska կոնտեյներում։ Այս կերպ, DivX Plus HD Certified հավաստագիր ստացած բոլոր նոր մեդիասարքավորումները պետք է ունակ լինեն մշակել MKV[7] կոնտեյները։

Սարքային ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենցաղային տեսանվագարկիչ սարքերում կոնտեյների սարքային ընդունման բացակայությունը արգելք հանդիսացող գործոն էր նրա տարածման համար և կախած էր մի շարք պատճառներից.

  • կոնտեյներում սովորաբար տեղավորվում էր ծավալատարողունակ H.264/AVC կոդեկի հետ AC3 ձայնով փաթեթված վիդեո, իսկ նման կոդեկների հետ աշխատելու ունակ կենցաղային սարքերն ավելի ուշ դուրս եկան շուկա և բավականին թանկ էին,
  • H.264 կոնտեյների համար ստանդարտ ձևաչափ է,
  • տեսասարքեր և վիդեոյի ստեղծման և վերարտադրման համար ծրագրային ապահովում արտադրող խոշոր ընկերությունների կողմից ընդունման բացակայությունը,
  • Matroska կոնտեյներն օժտված է լայ հնարավորություններով, որոնք դժվար է իրագործել սարքային ձևով։

Սակայն ժամանակի ընթացքում MKV ձևաչափը դարձավ բավականին հանրահայտ։ Ներկայումս ժամանակակից հեռուստացույցները, մեդիանվագարկիչները և այլ մեդիասարքավորումներն ունեն այս ձևաչափի ընդունում։

Sigma Designs[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենցաղային մեդիանվագարկիչների համար MPEG սարքային վերծանիչներ արտադրող Sigma Designs ընկերությունը վերջին տարիներին թողարկել է երեք նոր չիպսետներ (անգլ.՝ chipset) SMP8650, 8630, 864х և 8620L: Բոլորն էլ ընդունում են բարձր թույլտվությամբ վիդեոների հիմնական ձևաչափները, H.264 և MP4 կոնտեյները, ինչպես նաև VC-1 և AVI կոնտեյները, բայց չեն պարունակում ոչ մի Matroska ներդրված ընդունում, չնայած նրան, որ այդ չիպսետներն օգտագործող որոշ արտադրողներ ավելացնում են այդպիսի ընդունում ներդրված ծրագրային ապահովման օգնությամբ։

MKV-ի ընդունմամբ սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերություն Մոդել Ծանոթություն
AC Ryan PV72100, PV73100, PV73200 Ընդունվում են մեդիակոնտեյներներ` MKV, AVI, WMV, ISO, IFO, VOB, MOV, ASF, TP, TS, TRP, M2TS, MP4, DAT, MPG, FLV. Кодеки MPEG1, MPEG2, MPEG4, XviD, DivX, H.264, WMV9, AVCHD, VC1: Ձայնային ֆայլեր` MP3, WMA, AAC, Ogg, PCM, WAV, FLAC, AC3, DTS.
ASUS HDP-R1, HDP-R3 Ընդունվում են մեդիակոնտեյներներ`avi, mpeg, mov, wmv, mkv, ts, m2ts, mp4
Aura HD AuraHD
BBK PopcornTV NP101S Popcorn Hour A-100-ի համանմանը
BBK HD-մեդիանվագարկիչներ. MP050S, MP060S, MP061S, MP070S, MP072S Տեսակոդեկների ընդունում` XVID SD/HD, MPEG-1/2/4/4.2, WMV9 (MP@HL), H.264, VC-1, AVC (HD)։ Տեսակոնտեյներների ընդունում` MPEG-1/2/4, MPEG-1/2 PS (M2P, MPG), MPEG-2, VOB, AVI, ASF, WMV, MKV (Matroska), MOV:
BBK MKV DVD-նվագարկիչներ. DMP1023HD, DMP1024HD, DNP1031HD
Cowon Cowon V5
Dune HD Max, Duo, Smart H1/D1/B1, TV-101, TV-301
ELECT Հեռուստացույցներ` LС-3288B, LE-3266B, LE-4266B MKV, MPEG-1-2, AVI, DivX, WMA, H.264 ընդունում
Egreat EG-M31, EG-M32, EG-M33, EG-M34, EG-M35
Hantech - Siso Markus-800
HDX HDX900, HDX1000
IconBit Iconbit HD400L, HD400DVD, HD270HDMI, HD400Le, HDM3HDMI, HDS4L, HDS5L, HDS6L, HDS7L, HDR11L, HDR12L, HDR21DVD, Toucan (Nano, Nano+, W), XDS1003D, XDS73D, Movie3D Deluxe, XDS74K, XDS94K, Omnicast UHD MKV, MKA, MKS ֆայլերի ընդունում։ Ներդրված դեկոդերները` Dolby, DTS, AAC, WMA, թույլ են տալիս դիտել MKV ֆայլերն առանց արտաքին դեկոդերի։
IMAQLIQ IMAQLIQ TV Տնային մեդիակենտրոն, նաև MKV ֆայլերի ընդունումով։ Ներդրված լիարժեք գործառույթներով Opera բրաուզերով։
iStar HD Mini (HDMI 1.1), Mini (HDMI 1.3)
Kaiboer K007
LG LG BD370 LG BD550 Blu-Ray նվագարկիչն այդ տիպի առաջին սարքն էր, որ ուներ ներդրված MKV կոնտեյներ։
LG DVX689H Առաջին DVD նվագարկիչը, MKV ֆայլերի նվագարկման հնարավորությամբ (մինչև Full HD 1080p)
LG Հեռուստացույցներ` 32/37/42/47LH49**, 32/37/42/47/55LH50**, 32/37/42/47LH70**, 42/47LH90**, 50/60PS70**,50/60PS80**, 42/50PQ35**, 42PQ65**, 50PS65** 2010 թվականի բոլոր մոդելներն ընդունում են MKV, ավելի ցածր մոդելներում ծրագրային սահմանափակված են։ Ներդրված USB-ով վերարտադրվում են, ֆոտոնկարներ (JPEG), երաժշտություն (MP3), տեսանյութեր (DAT, MPG, MPEG,VOB, AVI, DIVX, MP4, MKV, TS, TRP, TP)։
Mediagate MG-800HD
Meredian LCD և LED հեռուստացույցներ LT-16*37D13*33
Netgear EVA8000 и EVA9150
Nokia Nokia N8 Broadcom bcm272 չիպի շնորհիվ բազմաթիվ տեսաձևաչափեր ընդունող Nokia-ի առաջին սմարթֆորնը։
PIONEER BDP-140, BDP-440, BDP-LX55
PopcornHour A-100, A-110, B-110, C-200, A-200, A-300, C-300, Popbox V8 Տեսաձայնային ֆայլեր` MKV (*.mkv)` տեսաֆայլեր` H.264, ձայնային ֆայլեր` HE-AAC, AC3 ընդունում։
Philips Հեռուստացույցներ, մասնավորապես` 2010 թվականից բոլոր մոդելները սկսած 32PFL5405 և բարձր
Philips BD-նվագարկիչներ, մասնավորապես` BDP7500, BDP8000, BDP9500, BDP9600
Samsung Samsung BD-P1600
Samsung Հեռուստացույցներ` LE32B652T4W, LE32B653T5W, 40B653T5W, LE40B750U1W, LE40B652T4W, LE37B653T5W, LE37B652T4W, LE46B750U1W, LE46B653T5W, LE46B652T4W, LE55B652T4W, LE55B653T5W, UE-26C4000, UE-32C6000, LE-40C530F1J, 2010 թվականի բոլոր հեռուստացույցները, բացի` LE**C350, 2011 թվականի բոլոր հեռուստացույցները
Seagate FreeAgent Theater+™ HD, FreeAgent® GoFlex™ TV բարձր հստակության մուլտիմեդիա նվագարկիչ Վիդեո`MPEG-1, MPEG-2 (VOB/ISO), MPEG-4 (Xvid), DivX Plus™ HD, Xvid HD, AVI, MOV, MKV, RMVB Real Media, FLV, AVC HD, H.264, WMV9, VC-1, M2TS, TS/TP/M2T: Թույատրված վիդեո` NTSC 480i/480p, PAL 576i/576p, 720p, 1080i, 1080p …
Sharp Aquos սերիայի հեռուստացույցներ Aivx-370HD
Toshiba Հեռուստացույցներ
TvIX M5100, M7000, M6500, M6600(N), Xroid
Western Digital WD TV HD
G-mini MagicBox: HDR1100H, HDR1000D, HDRS120D, HDR895D, HDP890, HDP500, HDP300.
Pixus Pixus Five
Xtreamer Xtreamer, PRO, Elvira, SideWinder, Prodigy Ընդունվում են մեդիակոնտեյներներ` MKV, AVI, WMV, ISO, IFO, VOB, MOV, ASF, TP, TS, TRP, M2TS, MP4, DAT, MPG, FLV: Կոդեկներ` MPEG1, MPEG2, MPEG4, XviD, DivX, H.264, WMV9, AVCHD, VC1. Аудиофайлы MP3, WMA, AAC, Ogg, PCM, WAV, FLAC, AC3, DTS:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]