№ 5, 1948

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
№ 5, 1948
տեսակգեղանկար
նկարիչՋեքսոն Պոլլոք[1]
տարի1948[1]
լայնություն121,9 սանտիմետր
ստեղծման երկիր ԱՄՆ
ուղղությունաբստրակտ էքսպրեսիոնիզմ[1] և գործողության գեղանկարչություն[1]
ժանրգործողության գեղանկարչություն[1]
նյություղաներկ
գտնվում էԱՄՆ[1]
հավաքածուանհայտ
սեփականատերՋեքսոն Պոլլոք, Alfonso A. Ossorio?, S. I. Newhouse?, Դևիդ Գեֆեն և David Martínez Guzmán?
Ծանոթագրություններ

«№ 5, 1948», Ջեքսոն Պոլլոքի կտավը, որն ավարտել է 1948 թվականին։ Աբստրակտ Էքսպրեսիոնիզմ ոճի ամենահայտնի կտավներից մեկը։

Պատրաստված է Պոլլոքին բնորոշ ցայտացրիվ տեխնիկայով։ 243,8 × 121,9 սմ չափի անբովանդակ կտավ, որը գրվել է մանրաթելի վրա (մանրաթել սալաքարի վրա)։ Օգտագործված են հատկապես մոխրագույն, շագանակագույն, սպիտակ և դեղին ներկեր։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչը՝ Ջեքսոն Պոլլոքը, «№ 5» կտավը ստեղծելու համար օգտագործել է ներկերը լցնելու և ցայտեցնելու իր ստեղծած տեխնիկան։ Այս նկարը, ինչպես և նրա աշխատանքների մեծ մասը, չի ստացել իրեն հատուկ անուն։ 1949 թվականի հունվարին Փարսոնս Բեթթի պատկերասրահում կտավն առաջին անգամ ցուցադրվել է Պոլլոքի անձնական ցուցահանդեսին։ Ֆիլիպինական արվեստի գործարքառու Ալոնսո Ասորիոն այն գնել է 1500 դոլարով, ինչին արձագանքել է նրա բիզնես գործընկերը. «Դու գումար ես ծախսե՞լ սրա համար»[2]։ Նկարը վնասվել էր բեռնափոխադրող ընկերության առաքման ընթացքում։ Պոլլոքն առաջարկել է շտկել վնասը, բայց արդյունքում նա ամբողջությամբ վերաշարադրել է նկարը՝ ասելով. «Նա այդ մասին չի իմանա։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես նայել իմ նկարներին, նա (Ասսորիո) նույնպես չգիտի»։ Երեք շաբաթ անց Պոլլոքի արհեստանոց այցելելուց հետո Ասորիոն հայտնաբերեց, որ նկարը զգալիորեն փոփոխված է, և զգաց, որ դրանով այն ձեռք է բերել նոր մետաֆիզիկական խորություն և իմաստասիրություն։ Ավելի ուշ Ասորիոն այն անվանեց «նկարչի համար երկրորդ հնարավորության հրաշալի օրինակ»[3]։

Սկզբում նկարը մասնավոր հավաքածուի մեջ էր, այնուհետև ցուցադրվել էր Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ Հետո այն դարձավ Դևիդ Գեֆենի պրոդյուսերի սեփականությունը (DreamWorks կինոընկերության հիմնադիրներից մեկը)։ 2006 թվականին Գեֆենը այն վաճառել է (համաձայն չհաստատված տեղեկությունների) 140 միլիոն դոլարով մեքսիկական կոլեկցիոներ Դևիդ Մարտինեսին։ «№ 5, 1948» կտավի այս վաճառքը աշխարհի ամենաթանկ նկարներից մեկն է․ այն իր արժեքով «շրջանցում» է Վիլլեմ դե Կունինգի Տիկին III և Գուստավ Կլիմտի Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I կտավները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. Steven Gaines (June 1, 1998). Philistines at the Hedgerow: Passion and Property in the Hamptons (hardcover). Little Brown & Co. p. 115. ISBN 9780316309417
  3. «John Savage «Jackson Pollock's No.5, 1948 — More Than a Dense Bird's Nest»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]