Տիկին III
Արտաքին տեսք
Տիկին III | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վիլլեմ դե Կունինգ |
տարի | 1953 |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
ուղղություն | աբստրակտ էքսպրեսիոնիզմ |
ժանր | նյու |
նյութ | յուղաներկ |
հավաքածու | անհայտ և Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարան |
սեփականատեր | Սթիվեն Ա. Կոհեն |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Տիկին III, կտավը նկարվել է 1953 թվականին աբստրակտ-էքսպրեսիոնիստ Վիլլեմ դե Կունինգի կողմից։ Այս կտավը այն աշխատանքներից մեկն է, որն արվել է 1951-1953 թվականների ընկած ժամանակահատվածում։ Նկարի հիմնական գաղափարը կինն է։
Կտավը 1970-ական թվականներից ի վեր պահվել է Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Իսլամական հեղափոխությունից հետո, Իրանում այսպիսի բովանդակությամբ արվեստի աշխատանքներ այլևս չէին կարող ցուցադրվել՝ չափազանց խիստ օրենքների պատճառով։ Միայն 1994 թվականին այն վաճառվեց և դուրս բերվեց երկրից։ Կտավը 2006 թվականին, ամերիկացի կոլեկցիոներ Դեյվիդ Գեֆֆենը 137,5 միլիոն դոլլարով վաճառեց միլիարդատեր Սթիվեն Կոենիին։ 2015 թվականի տվյալների համաձայն, կտավը համարվում է աշխարհի չորս ամենաթանկ աշխատանքներից մեկը[1]։