Սուշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուշի
寿司 կամ 壽司, 鮨, 鮓, 寿し, すし
Պատրաստի սուշիներ
Ծագում
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակհում ձկից ուտեստ, seafood dish? և Ճապոնական բրնձի ուտեստ
Առաջացման երկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնականհում ձուկ և բրինձ
 Sushi Վիքիպահեստում

Սուշին (ճապ.՝ 寿司 կամ 壽司, , , 寿し, すし)՝ ճապոնական խոհանոցի ավանդական ուտելիք է, որը պատրաստավում է բրնձից և տարբեր ծովամթերքներից, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ բաղադրամասերից։ 1980-ական թվականների սկզբից սուշիները շատ հայտնի են դարձել ամբողջ աշխարհում։

Սուշիի առաջացման պատմությունը սկիզբ է առնում Հարավային Ասիայից, որտեղ խաշած բրինձը սկսել են օգտագործել ձկնեղենի պատրաստման և պահածոյացման համար։ Մաքրված և ոչ մեծ կտորներով կտրատված ձկան վրա լցվում էր աղ, խառնում բրնձի հետ, ստացվածի վրա դրվում քարե ծանրություն, որը մի քանի շաբաթ անց փոխարինվում էր կափարիչով։ Ձկան «թթվեցման» գործընթացը տևում էր մի քանի ամիս, ինչի շնորհիվ ձուկը պիտանի էր մնում մի ամբողջ տարի։ Բրինձը, որ վերածվում էր սոսնձանման զանգվածի՝ ոչ այնքան հաճելի հոտով, թափում կամ օգտագործում էին ձկան նոր չափաբաժին պատրաստելու համար։

Մոտավորապես 7-րդ դարում Չինաստանի և Թայլանդի միջոցով պատրաստման այս եղանակը ստացավ տարածում նաև Ճապոնիայում։ Սննդի մեջ թթվեցված /մարինացված/ ձկան օգտագործումը Հարավային Ասիայի երկրներում պահպանվել է մինչև մեր օրերը։ Սուշիի չինական հիերոգլիֆը նշանակում է մարինացված ձուկ, սակայն ինքը պատրաստման ավանդույթը Չինաստանում դադարել է որպես այդպիսին կիրառվել, Ճապոնիայում էլ ներկայումս նման կերպ պատրաստում են նարեձուսին։

XVII դարում ի հայտ եկավ բրնձի սուշին, որն ներառում էր խաշած բրինձ, բրնձի ածիկ, ծովային մթերքներ, բանջարեղեն։ Շուտով սկսեցին պատրաստել բրնձի քացախ, որը ավելացնում էին բրնձի մեջ, ինչը վերացրեց խմորման գործընթացը և զգալիորեն կրճատեց պատրաստելու ժամանակը։

Ամբողջ աշխարհում ժամանակակից տեսքով հայտնի և մեծ պահանջարկ վայելող սուշին 19-րդ դարում ստեղծել է խոհարար Հանայա Յոհեյը՝ Տոկիոյում։ Նա որոշեց ամբողջովին հրաժարվել մարինացված ձկան օգտագործումից և մատւցել այն հում վիճակում, ինչն էլ սուշիի պատրաստումը դարձրեց մի քանի րոպեների գործ։

Սննդարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական ճապոնական սուշիի բաղադրիչները՝ հում ձուկն ու բրինձը ճարպեր քիչ են պարունակում, միևնույն ժամանակ հարուստ են սպիտակուցներով, ածխաջրածիններով, վիտամիններով և միներալներով։ Բանջարեղենը, որոնց մեջ փաթաթվում է սուշին, նույնպես առաջարկում է զանազան վիտամիններ և միներալներ։

Վտանգավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուշիի որոշ բաղադրամասեր կարող է պարունակել առողջության և նույնիսկ կյանքի համար վտանգներ։ Մեծ ծովային գիշատիչները, ինչպիսին է թյունոսը, (հատկապես՝ կապույտ) պարունակում են մեթիլսնդիկի մեծ պարունակություն, ինչը կարող է առաջ բերել սնդիկային թունավորում։
Սուշիի որոշ տեսակների, առավելապես ֆուգու ձուկ պարունակող, ոչ ճիշտ պատրաստումը կարող է հանգեցնել թունավորման։ Ֆուգուն իր ներքին օրգաններում, հատկապես՝ լյարդում ունենում է տետրոդոտոքսինի մահացու չափաբաժնի պարունակություն և այդ ձկնատեսակով սուշին պետք է պատրաստվի միայն հատուկ մասնագիտացված խոհարարի կողմից։ Խոհարարների լիցենզավորումը բաղկացած է ձուկը ճանաչելու, ինչպես նաև այն պատրաստելու և ուտելու քննություններից։ Թեկնածուների միայն 35 տոկոսն են կարողանում անցնել փորձությունները և նույնիսկ, ճիշտ է, հազվադեպ, լինում են թեկնածու խոհարարի մահանալու դեպքեր։ Ճապոնիայի կայսրին և նրա ընտանիքի անդամներին արգելվում է ֆուգու ուտելը՝ կյանքի համար վտանգավոր լինելու պատճառով։

Սուշիի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսականին շատ մեծ է. Սուշին լինում է ավելի քան 20 տեսակի, որոնցից են՝ Ebi Nigiri Sushi - Էբի նիգիրի սուշի 海老握り, Salmon Nigiri - Սաղմոնի նիգիրի 鮭握, Toro Nigiri - Տորո նիգիրի 鮪とろ握り, Salmon roll - Սաղմոնի փաթեթ [巻き鮭], Kakinoha (Persimmon leaf) Sushi - Կակինոհա սուշի 柿の葉寿司, Western California Rolland Tuna Roll in Uramaki - Ուրամակի カリフォルニア巻き և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուշի» հոդվածին։