Էսկապիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բավարիայի թագավոր Լյուդվիգ II-ը հայտնի էր իր էսկապիզմով, որը ներառում էր նրա հիացմունքը Ռիխարդ Վագների աշխատանքի նկատմամբ։ Այս ծաղրանկարում նա պատկերված է Լոհենգրին թագավորի դերում։

Էսկապիզմ (անգլ.՝ escape - «փախչել»)՝ խուսափում կյանքում տհաճ, ձանձրալի իրողությունից, հատկապես այլ ավելի հետաքրքիր, բայց անիրական բաների մասին կարդալու, մտածելու միջոցով[1], տեղափոխություն առօրյա իրականությունից դեպի այլ գոյություն, այլ իրականություն, այլ աշխարհ[2], փախուստ իրականությունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին անգլերեն escapism («էսկապիզմ») բառն առաջին անգամ հայտնվեց Webster's New International Dictionary անգլերեն բառարանում։ 1960-ականներից ի վեր անգլերեն բառարանների մեծ մասն ընդունել է «փախուստ իրականությունից» կամ նմանատիպ սահմանումներ՝ որպես «փախուստ» բայի պաշտոնական իմաստներից մեկը[3]։

Արմատներով բառը գալիս է հին ֆրանսերեն eschaper բառից, որը ձևավորվել է միջնադարյան լատիներեն բաղադրիչների հիման վրա ex- («-ից») և cappa («թիկնոց»)` հավանաբար նշանակելով «ազատվել հագուստից», «լիցքաթափվել»[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկացած ակտիվ գործունեություն (կարիերա, արվեստ, սպորտ, նորաձևություն, դերախաղ, սեքս, կրոն և այլն) կարող է դառնալ փախուստի միջոց, եթե մարդն այն օգտագործի որպես չլուծված անձնական խնդիրների փոխհատուցում։ Պասիվ գործունեությունը (ֆիլմեր դիտելը, գրքեր կարդալը, տեսախաղերը, հարբեցողությունը, մեդիտացիան և այլն) նույնպես կարող են դառնալ փախուստի միջոց։ Էսկապիզմը կարող է դրսևորվել աշխարհից ֆիզիկական հեռանալու տեսքով (դեպի հեռավոր գյուղեր, դժվարամատչելի շրջաններ) և առանց դրա, երբ հասարակությունից մեկուսացված չլինելու դեպքում մարդը դադարում է հետաքրքրություն ցուցաբերել արժեքների նկատմամբ։

Էսկապիզմը հիվանդություն չէ և նշված չէ որևէ բժշկական տեղեկատու գրքում, թեև ծայրահեղության հասնելու դեպքում այն կարող է դառնալ մոլի ցանկություն։ Օրինակ, թագավոր Լյուդվիգ II Բավարացու ծայրահեղ էսկապիզմը ճանաչվել է որպես հոգեկան խանգարման հետևանք։ Փինք Ֆլոյդ խմբի հիմնադիր Սիդ Բարեթի էսկապիզմը սկսվեց LSD-ի չարաշահման պատճառով[5]։ Հոգեբուժության մեջ կա աուտիզմ հասկացությունը. երբ մարդը մտնում է ֆանտաստիկ աշխարհ և կորցնում է իրականությունն ու ֆանտազիան տարբերելու ունակությունը[6]։ Իրականությունից փախուստի այս ծայրահեղ ձևը հոգեկան խանգարման ախտանիշ է։ Մյուս կողմից, չափավոր ձևով փախուստը հանգստի տեսակ է և կարող է օգնել հաղթահարել սթրեսը։

Գրող և գրականագետ Ջոն Ռ. Ռ. Թոլքինը իր ստեղծագործություններում իրականությունից փախուստը դեպի երևակայության և գրականության կողմից գեներացվող «երկրորդ աշխարհներ» համարել է որպես զուտ դրական, մխիթարություն և բավարարվածություն տվող երեւույթ։ Նա կարծում էր, որ գրականության մեջ «փախուստին» ծառայում են երջանիկ ավարտը և հերոսների անսպասելի փրկությունները[7]։ Իր գրքերում նա մարմնավորում էր այդ գաղափարները, և մինչ օրս Թոլքինի շատ երկրպագուներ (թոլկինիստներ) «տեղափոխվում» են իր պատկերացրած աշխարհ՝ իրենց նույնացնելով հերոսների հետ։

Թոլքինի ընկեր Քլայվ Լյուիսը, համաձայնելով նրա հետ, ավելացրել է, որ նրանք սովորաբար «փախչում» են բանտից, ինչը սովորական բան է ստեղծագործ մարդկանց համար։

Ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաները և զանգվածային մշակույթը ապահովում են իրականությունից փախչելու հսկայական տարբերակներ՝ տեսախաղեր, համացանց, վիրտուալ իրականություն, կինո, հեռուստատեսություն։ Հոգեբանների և սոցիոլոգների համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում առցանց դերային խաղերի ֆենոմենը, որում խաղացողներն ամբողջությամբ ընկղմված են գեղարվեստական աշխարհում[8]։

Էսկապիզմը հոգեբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգմունդ Ֆրոյդը էսկապիզմը համարել է մարդկային կյանքի անբաժանելի տարր. «Կյանքը, ինչպես մեզ տրված է, չափազանց ծանր է մեզ համար, այն բերում է մեզ չափից շատ ցավ, հիասթափություն, անլուծելի խնդիրներ։ Նման կյանքին դիմանալու համար մենք չենք կարող անել առանց միջոցների, որոնք մեզ թեթևացնում են[9]։

Էսկապիզմը մանկավարժության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժության մեջ էսկապիզմը վարքագիծ է, որը բնութագրվում է անսովոր գործողություններով և, որպես կանոն, չեն համապատասխանում ընդհանուր ընդունված նորմերին[3]։ Միևնույն ժամանակ, էսկապիզմը պետք է տարբերակել էպոտաժային անհատականություններին. էպոտաժը ուղղված է ամբոխից առանձնանալուն, հաճախ հանուն բողոքի, և ուղեկցվում է անկանխատեսելիության էֆեկտով։ Ի տարբերություն այս վարքագծի, էսկապիզմը կարող է առաջանալ պասիվ ձևով (մեկուսացում, հեռացում) և հիմնված է անհատի որոշակի կայուն կարգավորոմների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Escapism». Cambridge Dictionary. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. В.и, Белов (2017). «Эскапизм: причины, функции и границы». Инновационная наука (3–1): 270–276. ISSN 2410-6070.
  3. 3,0 3,1 Скирдачева, Е.А. «Эскапизм в социологии: разработка понятия и определение социальных практик» (PDF). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. Башарова, Е. А. «Эскапизм: новые подходы к исследованию // Вестник Ивановского государственного университета» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. «Эскапизм» (ռուսերեն). 2022 թ․ մայիսի 3. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. В.А, Жмуров (2016 թ․ սեպտեմբերի 28). Психиатрия. Энциклопедия (ռուսերեն). T/O "Neformat".
  7. Толкин., Джон Р. Р. О волшебных сказках.
  8. Николаевна, Шапинская Екатерина (2013). «Эскапизм в киберпространстве: безграничные возможности и новые опасности». Культурологический журнал (2): 2.
  9. «Book review». Australian Psychologist. 6 (3): 211–212. 1971 թ․ նոյեմբերի 1. doi:10.1080/00050067108259685. ISSN 0005-0067.