Jump to content

Ֆրաուենկիրխե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրաուենկիրխե
գերմ.՝ Frauenkirche
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և ծխական եկեղեցի
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունՄյունխեն[1]
ՀասցեFrauenplatz 1 և Frauenplatz 12, 80331 München[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Munich and Freising?
Հիմնական ամսաթվերը15-րդ դար
Կազմված էBells of the Frauenkirche, Munich?
Ժառանգության կարգավիճակԲավարիայի ճարտարապետության հուշարձան[2]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածOur Lady?
ՃարտարապետJörg von Halsbach?
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված15-րդ դար
40 մետր
Երկարություն109 մետր
Լայնություն40 մետր
Բարձրություն99 մետր
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Frauenkirche (Munich) Վիքիպահեստում
muenchner-dom.de(գերմ.)

Ֆրաուենկիրխե (գերմ.՝ Frauenkirche), պաշտոնական անվանումը` Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճար (գերմ.՝ Der Dom zu Unserer Lieben Frau), Մյունխենի ամենաբարձր տաճարն ու շինությունը։ Դարձել է քաղաքի խորհրդանիշը։ Ֆրաուենկիրխեն Մյունխենի և Ֆրայզինգի արքեպիսկոպոսության մայր տաճարն է[3]։

Շինության երկարությունը 109 մ է, լայնությունը` 40 մ, ծավալը` 200.000 մ³[4]:

Տաճարի ինտերիերը մուտքի կողմից. տեսանելի է միայն մեկ պատուհան
«Սատանայի ոտնահետքը»

Գոթիկայի ոճով շինության կառուցումը սկսվել է 1469 թվականին ևավարտվել 1526 թվականին[5]։

Տաճարը տեղավորում էր 20.000 մարդ այն դեպքում, երբ տաճարի կառուցման պահին Մյունխենի բնակչությունը 13.000 մարդ էր։ Ներկայումս տաճարում տեղադրված նստարաններին կարող է նստել մոտ 4.000 մարդ։

Սակայն ներսից տաճարը չի թողնում հսկայական շենքի տպավորություն, քանի որ տանիքը պահող 22 սյուներն ավելի փոքր շինության պատրանք են ստեղծում։

Տաճարի բարձրությունը 100 մ է։ 2004 թվականին անցկացրած հանրաքվեի համաձայն` Մյունխենում ժամանակավորապես արգելվել է կառուցել շինություններ, որոնք կգերազանցեն Ֆրաունկիրխեի բարձրությունը, այսինքն` 100 մ-ը։

Տաճարի հետ կապված են բազմաթիվ լեգենդներ։ Դրանցից մեկի համաձայն` տաճարի ճարտարապետը գործարք է կնքել սատանայի հետ, որպեսզի նա չխանգարի տաճարի շինարարությանը։ Ճարտարապետը սատանային խոստացել էր տաճարում պատուհաններ չկառուցել։ Իսկապես, մի դիտանկյունից նայելիս սյուներն այնպես են թաքցնում լուսամուտների բացվածքները, որ լուսամուտներն ընդհանրապես չեն երևում։ Լեգենդի համաձայն` տաճարում առկա է «սատանայի հետքը»` տղամարդու կոշիկի դաջվածքը սալիկներից մեկին։

Տաճարը գտնվում է քաղաքի գլխավոր հրապարակից` Մարիենպլացից ոչ հեռու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Corpus of Baroque Ceiling Painting in Germany
  2. http://geodaten.bayern.de/denkmal_static_data/externe_denkmalliste/pdf/denkmalliste_merge_162000.pdf
  3. "Rising from Rubble 1945-1960". Munich Official City Portal. 2010. Retrieved 21 December 2010.
  4. Kubatur der Münchener Frauenkirche
  5. "Cathedral to our lady". Munich-info. 2007. Retrieved 21 December 2010.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրաուենկիրխե» հոդվածին։