Մարիենպլաց (Մյունխեն)
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարիենպլաց | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ալտշտադտ-Լեհել |
Ստեղծում | 1158 |
Անվանվել է | Մարիամ Աստվածածին |
Մակերես | ![]() |
![]() |
Մարիենպլաց (գերմ.՝ Marienplatz), Մյունխենի կենտրոնական հրապարակ, հետիոտնային գոտու կենտրոն, քաղաքի կենտրոնական հիմնական տեսարժան վայրերից մեկը։
Մարիենպլացում են գտնվում Նոր և Հին մյունխենյան քաղաքապետարանի շենքերը, այստեղից է սկսվում Կաուֆինգերշտրասսե (գերմ․ Kaufingerstrasse) փողոցը, որտեղ տեղակայված են մեծաքանակ խանութներ։ Մարիենպլացի շրջակայքում են գտնվում նաև պատմական Վիկտուալիենմարկտ (գերմ. Viktualienmarkt) շուկան, մյունխենյան ամենամեծ Ֆրաուէնկիրխե (Frauenkirche) տաճարը և շատ այլ տեսարժան վայրեր։ Մարիենպլաց հրապարակի տակ է գտնվում մյունխենյան հասարակական տրանսպորտի հանգուցային կայանը․ այստեղ են խաչվում U3 և U6 գծերը՝ մյունխենյան մետրոյի և քաղաքային գնացքների կենտրոնական հանգույցը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Փորագրություն 1642 թ․
-
Նկար 1907 թ․
-
Մարիենպլաց
-
Գիշերային Մարիենպլացը Ամանորից առաջ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիենպլաց (Մյունխեն)» հոդվածին։ |
|