Jump to content

Ֆրանց Ֆինկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Ֆինկ
Franz Finck
Ծնվել էհունիսի 26, 1867(1867-06-26)[1]
Կրեֆելդ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն
Մահացել էմայիսի 4, 1910(1910-05-04)[1] (42 տարեկան)
Բեռլին, Գերմանական ռայխ
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)HU Berlin
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2][3]
 Franz Nikolaus Finck Վիքիպահեստում

Ֆրանց Նիկոլաուս Ֆինկ (գերմ.՝ Franz Nikolaus Finck, հունիսի 26, 1867(1867-06-26)[1], Կրեֆելդ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն - մայիսի 4, 1910(1910-05-04)[1], Բեռլին, Գերմանական ռայխ), գերմանացի լեզվաբան, հայագետ, բանասիրական գիտություններ դոկտոր (1895), պրոֆեսոր։

1909 թվականին մեկնել է Կովկաս՝ տեղի լեզուներն ուսումնասիրելու։ Ֆինկը կատարել է լեզուների տիպաբանական դասակարգում՝ փորձելով դրա հիմքում դնել պատկերացումների կամ զգացմունքների առաջնության սկզբունքը։ Ֆինկի նեոհումբոլդտական հայացքները ազդել են գերմանական նեոհումբոլտական էթնոլինգվիստիկայի ձևավորման վրա։

Ֆինկը տիրապետել է հայերենին (գրաբար և աշխարհաբար)։ Հիմնադրել է «Ցայտ-շրիֆտ ֆյուր արմենիշե Ֆիլոլոգի» («Zeit- schrift fiir armenische Philologiei, 1901 — 1904) պարբերականը։ Հայերենից գերմաներեն է թարգմանել հայ գրողների գործերից։ Նրա «Հայերեն նոր գրական լեզվի դասագիրք»ը (1902, համահեղինակ՝ Ս․ Կանայան) եվրոպական լեզուներով գրված արևելահայերենի առաջին ձեռնարկն է։

Ֆրանց Ֆինկը մանրամասնորեն նկարագրել և հրատարակել է 15 ձեռագրեր (Աբգար Հարությունի Հովհաննիսյանի հետ) և շարականների երկու ժողովածու (Հակոբ Մանանդյանի և Ե․ Լ․ Դյանջեցյանի հետ), կազմել Տյուբինգենի թագավորական համալսարանի գրադարանի հայերեն 104 ձեռագրերի ցուցակը, տվել դրանց նկարագրությունը (իր քրոջ՝ Ա․ Գյանջեցյանի և Ե․ Լ․ Գյանջեցյանի հետ)։ 1907 թվականին լույս է տեսել նրա «Ուսումնասիրություն հայկական գնչուերենի մասին» աշխատությունը, որտեղ ցույց է տվել, որ Հայաստանի գնչուների լեզվում մեծ է հայերենի և՝ հնչյունական, և՝ բառային, և՝ քերականական ազդեցությունը։

Ֆինկը զբաղվել է նաև հայ հին թարգմանական գրականությամբ, հնագույն տեքստերի համեմատական քննությամբ, հին հայերենի ձևաբանության և ստուգաբանության հարցերով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ակինյան Ն. Հայերենագետ Ֆրանց Նիկոլաուս Ֆինկ, «ՀԱ», 1910, № 9։
  • Աղայան Է․ Բ․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1958։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Ֆինկ» հոդվածին։