Բլոնդելը ծնվել է պալատական պաշտոնյայի ընտանիքում։ Ստացել է ռազմական ինժեների կրթությունը։ Սովորել է ռազմական շինարարություն և մաթեմատիկա, հետո նաև գեղարվեստ։ Անդամ է եղել դիվանագիտական առաքելություններին, ուղարկվել է Իտալիա, Հունաստան և Եգիպտոս։ 1672 թվականին Կլոմբերը նշանակում է նրան Փարիզի թագավորական ճարտարապետական ակադեմիայի առաջին տնօրեն։ Ակադեմիան բաղկացած էր 8 անդամներից և նպատակն այս ակադեմիայի այն էր ձևավորել Ֆրանսիայի ակադեմիայի պատկերը։ 1671 թվականից եղել է ճարտարապետության թագավորական ակադեմիայի ղեկավարը։ Հատակագծել է քաղաքներ, ամրություններ, հին հռոմեական հաղթակամարի ոգով Փարիզում կառուցել է Սեն–Դենի դարպասները (1672)։ «Ճարտարապետության դասընթաց» գրքում (1675–83) անտիկ և Վերածննդի ճարտարապետության ձևերը հռչակել է որպես «հավերժ ճշմարիտ օրենքներ»։
Antoine Picon: Architectes et ingénieurs au siècle des lumières. Parenthèses, Marseilles 1988, ISBN 2-86364-049-6
Hanno-Walter Kruft: Geschichte der Architekturtheorie : Von der Antike bis zur Gegenwart. München: Verlag C. H. Beck 2004, ISBN 3-406-34903-X
Christian Freigang: François Blondel. В: Bernd Evers (изд.)։ Architekturtheorie : Von der Renaissance bis zur Gegenwart, Köln: Taschen Verlag 2006, ISBN 3-8228-5082-9
Изд. Alfred Werner Maurer, Vanessa Alexia Maurer-Schwindt: Disput François Blondel und Claude Perrault. Der Streit zwischen Francois Blondel und Claude Perrault über den natürlichen Ursprung der architektonischen Proportionen und die Krise der Architekturtheorie,
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 455)։